Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 դեկտեմբերի 2001

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Քոլեյնիի խնդրանքով այսօր նրան ընդունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ նախագահի Իրան կատարելիք պաշտոնական այցից առաջ, որը դեսպանի գնահատմամբ շրջադարձային կլինի երկու երկրների համագործակցության զարգացման համար, անհրաժեշտություն կար ճշգրտելու Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հատկապես տնտեսական փոխգործակցության բնագավառում առկա ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը քննարկեցին էներգետիկայի, ջրային տնտեսության, առևտրի և ապրանքաշրջանառության, օդային փոխադրումների, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Շոշափվեցին, մասնավորապես, էներգետիկ բնագավառում որոշակի ներդրումներ կատարելու, Իրան-Հայաստան ներդրումային համատեղ ընկերություն հիմնելու, տարածաշրջանային Հյուսիս-Հարավ միջանցքին Հայաստանի մասնակցության, երկու երկրների միջև անցագրային ռեժիմի մեղմացման, օդային չվերթների թվի ավելացման, ինչպես նաև Իրանի ու Հայաստանի միջև համագործակցության հինգ կամ տասնամյա ծրագրի մշակման հետ կապված հարցեր: Նշվեց, որ այդ և այլ խնդիրների վերաբերյալ համապատասխան համաձայնագրերի կազմման նպատակով երկկողմ պաշտոնական և մասնագիտական պատվիրակությունները այս օրերին ակտիվորեն աշխատում են Երևանում և Թեհրանում, և առաջիկայում ստորագրվելուց հետո այդ համաձայնագրերը կմտնեն գործողության մեջ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նշելով Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես, տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության վարած ակտիվ քաղաքականությունը, հույս հայտնեց, որ կհաջողվի երկու երկրների տնտեսական համագործակցությունը նույնպես հասցնել այդ մակարդակին: Phone: 52-87-12 E-mail: press@arminco.com
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ