Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ եկող շաբաթվա սկզբին կհրավիրվի կառավարության արտահերթ նիստ՝ քննարկելու և ընդունելի առաջարկներով հանդերձ հավանության արժանացնելու ՀՀ 2002թ. պետական բյուջեի մասին օրինագիծը, որից հետո, սահմանված կարգով, օրենքի նախագիծը կներկայացվի ԱԺ: Իսկ այսօրվա նիստում քննարկվեց և հաստատվեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002թ. պետական ծրագիրը: Այն բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից: Ծրագիրը նպատակ ունի ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար ստեղծել և զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները, նպաստել այդ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանն ու արտահանման խթանմանը, ապահովել անհրաժեշտ տեղեկատվական ու խորհրդատվական ծառայություններից, ուսուցողական և կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիությունը և այլն: Կառավարությունը համաձայնություն տվեց մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկություններին, այդ թվում՝ «ՀՀ կառավարության և Ուրուգվայի Արևելյան հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2001-2002թթ. ֆինանսական համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև քաղաքացիների փոխայցելությունների մասին 1999թ. հոկտեմբերի 19-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկին, «ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությունը, «ՀՀ կառավարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին», «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Գործադիրը հաստատեց նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդեռլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը (Հայաստանի հետ Նիդեռլանդների տնտեսական համագործակցության 2002-2003թթ. ծրագիր): «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը: Այդպիսի ցանկ հաստատվել է դեռևս 1996թ., սակայն անհրաժեշտությունից ելնելով, վերանայվել է: Արդյունքում շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների թիվը նվազել է՝ հասնելով 31-ի, որն էլ ընդգրկված էր այսօր հաստատված ցանկում: Այն կազմելիս հաշվի է առնվել հիվանդությունների համաճարակաբանական առումով կարևոր նշանակություն ունենալու փաստը և տարածվածությունը հանրապետությունում: Կառավարությունը հավանություն տվեց նաև «Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծին, որը բխում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Օրինագծով սահմանվում են Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը, և իրավական վիճակի առանձնահատկությունները, հստակեցվում հեռուստառադիոընկերության պարտականությունները, ընդգծվում գործառույթների շրջանակը: Օրենքի նախագիծը ամրագրում է նաև այդ ընկերության ղեկավար մարմնի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության կարգն ու իրավասությունները: Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարան ՓԲԸ գործունեությունը կարգավորելու նպատակով, կառավարությունը որոշեց հանձնարարել գյուղատնտեսության նախարարին վերանվանել հիշյալ ընկերությունը, միջոցներ ձեռնարկել դրա բաժնետոմսերի ամբողջ փաթեթը՝ այլ անձանց վերահսկողությանը անցնելու և դրանց կողմից ֆիրմային անվանման ու ապրանքային նշանի օգտագործման բացառման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել ֆրանսիական «Պեռնո-Ռիկար» ֆիրմայի հետ կնքված պայմանագրով ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը, վարկային միջոցների ներգրավմամբ կամ գրավի պայմանագրով ապահովել ընկերության սնանկացման գործընթացի կասեցումը: Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց նաև «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մասին: Որոշմամբ առաջարկվում է ընկերության բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման ուղղակի վաճառքի ձևով՝ ընկերության աշխատավորական կոլեկտիվին: Կառավարությունը հավանություն տվեց Աղետի գոտու վերականգնման 2002թ. կապիտալ շինարարության պետպատվերի առաջնահերթ ծրագրին, որը կներկայացվի ԱԺ: Գործադիրը սահմանեց ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամների պատվո վճարի չափը: Ըստ այդմ, 2002թ. հունվարի 1-ից ԳԱԱ իսկական անդամների համար ցմահ պատվո վճարը կլինի ամսեկան հարյուր հազար դրամի չափով, իսկ թղթակից անդամների համար ցմահ պատվո վճարը սահմանվեց յոթանասունհինգ հազար դրամի չափով: Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական հիմնարկ: Կառավարությունը հաստատեց նաև ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը, ինչպես նաև հայտարարագիրը ներկայացնողների բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները գույքի և եկամուտների հայտարարագրում ազատ (շուկայական) գներով հաշվի առնելու կարգը: press@arminco.com Հեռ. 52-87-12
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ