Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Օրդուեյին: Վարչապետը շնորհավորեց պրն Օրդուեյին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն հաջողությամբ զարգանալ, ինչպես նախկին դեսպանների օրոք: Ըստ վարչապետի, Հայաստանը համոզված լինելով տարածաշրջանում կայունության հաստատման և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման գործում ԱՄՆ շահագրգռության մեջ, շարունակում է համագործակցությունն ընդլայնելու իր քաղաքականությունը՝ փորձելով բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններից անցնել տնտեսական սերտ գործակցության: Անդրանիկ Մարգարյանը, այդ առումով կարևորեց հատկապես հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը: Նա ցավով նշեց, որ սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունները խոչընդոտեցին նաև Վաշինգտոնում նախատեսված՝ աշխատանքային այդ խմբի հանդիպումը, որտեղ գործնական մի շարք հարցեր պետք է քննարկվեին: Նորանշանակ դեսպան պրն Ջոն Օրդուեյը ևս շեշտեց, որ երկու երկրների համագործակցությունն ամուր հիմքերի վրա է կառուցված, ինչը, ըստ նրա, համոզվածություն է ներշնչում հետագայում էլ նույն ոգով շարունակելու գործակցությունը և զարգացնելու այն: Հանդիպմանը անդրադարձ եղավ հակաահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանի երկրների հետ համագործակցության, ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում և մի շարք այլ հարցերում համատեղ ջանքերին: Դեսպան Օրդուեյի խնդրանքով ՀՀ վաչապետը ներկայացրեց նաև կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, 2002թ. ծրագրերը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը մեր երկրի անդամակցության գործընթացի ներկայիս փուլը: Phone: 52-87-12 E-mail: press@arminco.com
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ