Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ բաշխիչ ցանցերի մասնավորեցման՝ կառավարություն-նվիրատուներ խորհրդակցական մարմնի երրորդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ, մրցութային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Նշելով, որ վերջին հանդիպումից հետո գործընթացում որոշակի զարգացումներ են եղել, որոնց կառավարությունն արձագանքել է, վարչապետը նվիրատուներին, մասնավորապես, ներկայացրեց կառավարության երեկվա նիստում էներգետիկ համակարգի վերաբերյալ ընդունված որոշումները: Փաստելով ԲԷՑ-երի մրցույթի չկայացումը, Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ ընդգծեց, որ կառավարությունը մտահոգված լինելով ծանր վիճակում գտնվող համակարգի շուտափույթ բարելավմամբ, պատրաստ է շարունակելու գործընթացը, արդյունավետ ելքեր փնտրելու, որոնցից մեկը, ըստ նրա, կարող է լինել ցանցերը որոշակի ժամկետով հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների վիճակի բարելավման խնդիրը երկրի էներգետիկ բնագավառի բարեփոխումների ծրագրի մի մասն է միայն, որը համակարգի կարևորագույն օղակներից է. «Անհրաժեշտ է կարճ ժամկետում արագ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում, մանրամասն քննարկելով և վերլուծելով բոլոր սկզբունքային խնդիրները, այդ թվում՝ կառավարչի ներգրավման, նրա պարտավորությունների, հոգաբարձուների խորհրդի կազմավորման, ֆինանսական միջոցների անհրաժեշտ քանակների, դրանց ներդրման ժամկետների հետ կապված և այլն», - ընդգծեց վարչապետը՝ նվիրատուների հետ քննարկումների արդյունքում ակնկալելով նրանց գործուն աջակցությունը: Հանդիպման ընթացքում ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը նշեց, որ ՀԲ-ին գոհացնում են մասնավորեցման գործընթացի հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերը, ժամանակին և ամբողջությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, գործընթացն առաջ տանելուն ուղղված ջանքերը: Ըստ նրա, սա վկայում է, որ մասնավորեցման մրցույթի չկայացումը հիմնականում պայմանավորված է դրսի գործոններով: Բանկի ներկայացուցիչը խոսեց էներգետիկ համակարգի բարեփոխումների, հուսալիության բարձրացման անհրաժեշտության մասին: Պարոն Սաադաթի հավաստմամբ, ՀԲ-ը պատրաստ է ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրել Հայաստանին, այդ թվում՝ օգնել փորձառու կառավարչի ներգրավման հարցում: Նա նշեց, որ բանկն իր ջանքերը կուղղի կառուցվածքային բարեփոխումների SAC-4 վարկի «լողացող» կոչվող չափաբաժնի վերաձևակերպմանը, փորձելով այն չկապել մրցույթի ուղղակի արդյունքների հետ, այլ՝ այն ծրագրերի, քայլերի, որոնց կառավարությունը պատրաստ է գնալու՝ համակարգում բարելավում կատարելու վճռականությամբ: Նվիրատուների հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց ԲԷՑ-երի ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումը, որը, ըստ նրա, անհրաժեշտ է, և կառվարությանը, և հասարակությանը, հետագայում նաև օպերատորին: Առաջադրված հիմնախնդիրների քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն արտահայտեցին բաշխիչ ցանցերի կառավարման պայմանագրի ձևակերպման, կառավարչի թեկնածուների նախաորակավորման չափանիշների ճշտման, բաշխիչ ցանցերի կառավարչի իրավասությունների և պարտավորությունների հստակեցման, միջազգային նվիրատուների կողմից ֆինանսական աջակցության, նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցի և այլ խնդիրների վերաբերյալ: Արձանագրվեց, որ բաշխիչ ցանցերի կառավարման տարբերակին անցման հետ կապված միջոցառումների ամբողջական ծրագիրը ՀՀ կառավարությունը միջազգային նվիրատուներին կներկայացնի 2002 թ. փետրվարի վերջին: Phone: 52-87-12 E-mail: press@arminco.com
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ