ուրբաթ, 27 հուլիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Սևանի Վազգենյան դպրանոցի ավտոտնտեսության և օժանդակ շինությունների նախագծման ու կառուցման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի հայորդյաց տան տանիքի վերանորոգման, «Սուրբ Հռիփսիմե վանքին հարակից բաղնիքի շենքի քանդման» ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու պատուհանների, արևելյան երկու դռների և նկուղի հարավային մուտքի մետաղական ճաղերի պատրաստման և տեղադրման» ծրագրերը, «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում իրականացվող շինարարական ծրագիրը:
Նիստում քննարկվել է «Բարեշավիղ միաբանություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Զատիկավան» ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման աշխատանքների» ու «Երևանի Արաբկիր թաղային համայնքի Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի անվան թիվ 10 մանկապարտեզի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման աշխատանքների» ծրագրերը, «Բարի Սամարացի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալապես անապահով ընտանիքներին ապրանքների անհատույց բաշխում» ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: