Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 դեկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը, «Լիցենզիաների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատեց անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Որոշմամբ կարգավորվում են անվճարունակության գործերով կառավարչի մասնագիտական որակավորման ստուգման և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները: Նիստում հավանության արժանացավ «2002 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նպատակային այդ ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակուղղված են բնակչության առողջության պահպանմանը, և որոնց ֆինանսավորումն արտացոլվում է յուրաքանչյուր տարվա պետբյուջեում: 2002 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունն ու սպասարկումը: Կառավարությունն ի գիտություն ընդունեց մրցութային հանձնաժողովի որոշումը, որը հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև նախատեսված ժամկետը ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի մասնակիցներից մրցութային առաջարկ չի ստացվել՝ մասնավորեցման միջազգային մրցույթը համարել է չկայացած: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ էներգահամակարգի կառավարման բարելավման ծրագրի իրականացման նպատակով էներգետիկայի նախարարությանը հանձնարարվեց միացման ճանապարհով վերակազմակերպել «Հայաստանի էլեկտրացանցեր» վերանավանված «Երևանի էլեկրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց» «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ները մեկ ընկերության: Որոշման համաձայն, այդ գործընթացը պետք է ավարտվի 2002 թ. առաջին եռամսյակում: Կառավարության որոշմամբ նախատեսված 110 կվ լարման ենթակայանների հանձնման-ընդունման գործընթացը, այսօրվա որոշմամբ, կավարտվի մինչև 2002 թ. հունվարի 31-ը: ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն ապահովելու նպատակով՝ կառավարությունը որոշեց հաստատել գույքն ու եկամուտները հայտարարագրող համարվող ղեկավար աշխատողների վերաբերյալ տվյալները ՀՀ իշխանության մարմինների կողմից պետական եկամուտների նախարարություն ներկայացնելու կարգը: Ըստ որոշման, իշխանության մարմինները հայտարարատու համարվող անձանց տվյալները պետեկամուտների նախարարություն պետք է ներկայացնեն մինչև 2002թ. հունվարի 30-ը: Սյունիքի մարզի Կապան քաղաքում պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին որոշման մեջ փոփոխություն կատարելով, կառավարությունը բնակարանային խնդրի լուծում ստացած 9 ընտանիքներին ավելացրեց ևս 3 ընտանիք: Պատվավոր կոչումների արժանացած անձանց պատվոգրերի, կրծքանշանների, ինչպես նաև պատվավոր կոչումները հավաստող վկայականների ձևերի մշակման հետ կապված աշխատանքների կազմակերպման նպատակով՝ կառավարության որոշմամբ ստեղծվեց մրցութային հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի նախագահությամբ: Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին», «ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերին, ինչպես նաև «ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի կնքման առաջարկություններին: Համաձայնություն տրվեց նաև «ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու, վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների գործողությունները կանոնակարգելու նպատակով, կառավարությունը հաստատեց «Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման հիմնադրույթները»: Մեկ այլ որոշմամբ, հաստատվեցին միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնները: Նիստում գործադիրը հաստատեց նաև Միջազգային զարգացման ընկերակցության տրամադրած միջոցներով ֆինանսավորվող տրանսպորտի վարկային ծրագրի շրջանակներում «Երևան-Այրում երկաթգծին զուգահեռ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքների» համար հաստատված մրցույթի արդյունքները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ