Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 հուլիսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Աբլա Մոհամեդ Աբդ-Էլ Ռահման Օսմանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի համար և հետագա աշխատանքում մաղթել հաջողություններ: Հայ-եգիպտական հարաբերությունները, վարչապետի խոսքերով, բխում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից, որը երկու երկրների իշխանությունները պարտավոր են տարեցտարի ավելի ամրապնդել:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունները դեռևս չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, և զգալի աշխատանք կա տանելու` առկա ներուժն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելով, ցանկալի արդյունքին հասնելու համար:


Դեսպան Աբլա Մոհամեդ Աբդ-Էլ Ռահման Օսմանը ևս նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև անցած տարիներին կնքվել են բազմաթիվ փաստաթղթեր, իրավական հիմքն ապահովված է, և ժամանակն է ավելի ակտիվ աշխատանք իրականացնել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ու տնտեսական փոխգործակցության զարգացման ուղղությամբ:


ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը, Հարավային Կովկասում Հայաստանը համարելով ելք դեպի Միջինասիական երկրներ, նշել է, թե Հայաստանի արտադրանքն էլ կարող է Աֆրիկյան և Արաբական աշխարհների երկրներ հասնել Եգիպտոսի միջոցով, որի հետ այդ երկրները ձևավորված առևտրային հարաբերություններ և համագործակցություն ունեն:


Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու և փոխգործակցությունը զարգացնելու հարցեր:


Հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև եգիպտահայ համայնքի դերը:


Ընդգծելով, որ զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում եգիպտական փորձը բավականին օգտակար կարող է լինել Հայաստանի համար, վարչապետը կարևորել է նաև այդ փորձի փոխանակումը, միաժամանակ նշել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը:


Հանդիպման ավարտին երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանում հաջորդ դեսպանը նույնպիսի շահագրգռությամբ և պատրաստակամությամբ կշարունակի հայ-եգիպտական բարեկամության և հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է շնորհակալություններ փոխանցել Եգիպտոսի վարչապետին` իր երկիր այցի հրավերը վերահաստատելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ