Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 դեկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 3 կարճաժամկետ և 6 երկարաժամկետ բարեգործական՝ այդ թվում՝ ամերիկայան «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2002 թ. իրականացվող, «Գիտությունը հանուն խաղաղության» ենթածրագրերի սահմաններում ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից 2001-2003 թթ. իրականացվող «Կովկասի խոշոր քաղաքների սեյսմիկ ռիսկը: Ռիսկի կառավարման միջոցները» ծրագրերը: Քննարկվեցին նաև Մեծ Բրիտանիայի «Հայկական ծառայություններ» բարեգործական կազմակերպության կենտրոնական գրասենյակի ֆինանսավորմամբ «Թիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2001-2002թթ. իրականացվող «Օժանդակություն Երևանի և Շիրակի մարզի սոցիալական անապահով ընտանիքներին, մանկատներին և դպրոցներին», միջազգային բժշկական ծառայությունների հայաստանյան մասնաճյուղի կողմից 2001-2003թթ. իրականացվող «Կապանի բժշկական ծառայությունների քրիստոնեական կենտրոն», փախստականների հարցերով նորվեգական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 2 կմ երկարությամբ ջրատարի կառուցման, Գեղարքունիքի մարզի Գավառի N6 դպրոցի հրդեհված տանիքի վերակառուցման և Կոտայքի մարզի Բյուրեղավանի փախստականների համար 20 բնակելի առանձնատան կառուցման ծրագրերը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման գործարքներ հետ կապված հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ