Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նախ շնորհավորեց տիկին Բուրջանաձեին այդ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և շնորհակալություն հայտնեց առաջին պաշտոնական այցը Հայաստան կատարելու համար: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ բարդ իրավիճակում գտնվող և բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր տարածաշրջանում Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահը իր կայունացնող դերը կունենա: Տիկին Բուրջանաձեն վստահեցրեց, որ իր երկրի խորհրդարանը գիտակցում է բազմաթիվ ընդհանրություններ ունեցող հարևան երկու քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամության պահպանման, և որ կարևոր է, դրանք որոշակի գործերով արտահայտելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ քաղաքական և տնտեսական մի շարք հարցերի՝ Վրաստանի կողմից սահմանված երկաթուղային բարձր սակագներին, ավտոճանապարհների վերանորոգմանը, երկաթգծի գործարկմանը, տարածաշրջանային ընդհանուր ծրագրերին ակտիվ մասնակցությանը և այլն: Վրացական կողմը ընդունեց հայկական պատվիրակության մտահոգությունը՝ Վրաստանի տարածքում ավտոտեսուչների, իսկ հայ-վրացական սահմանագծին ինչ-որ անձանց կողմից Հայաստան բեռնափոխադրումների ժամանակ հարուցվող արհեստական խոչընդոտների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի հետ կապված: Վրաստանի խորհրդարանի նախագահը խոստացավ վերադառնալուն պես բարձրացված բոլոր հարցերը ներկայացնել իր երկրում և փորձել պատասխանատու պաշտոնյաների միջոցով հասնել դրանց լուծմանը: Նինո Բուրջանաձեն վստահեցրեց նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի ջերմացող հարաբերությունները իր երկրի կողմից կօգտագործվեն միայն այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման նպատակով, և Վրաստանը այդ համագործակցությամբ երբևէ Հայաստանի շահերը վնասող որևէ քայլ չի անի: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ջավախքին ցուցաբերվող աջակցության, Հայաստանին ունեցած Վրաստանի պետական պարտքի մարման հարցում իր երկրին ընդառաջ գնալու համար: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների, ստորագրված պայմանագրի կետերի իրագործման հարցում հետևողական մոտեցումը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ