Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց միջպետական բանկի նախագահ Անատոլի Տուրկաձեին: 1993թ. ԱՊՀ երկրների ղեկավարների համաձայնագրի շրջանակներում ստեղծված միջպետական բանկի գործունեությունը հիմնականում ուղղված է Համագործակցության անդամ երկրներում ծագած առաջնահերթ, կարևորագույն խնդիրների լուծմանը նպաստելուն: Իբրև շահագրգիռ կողմ, բանկն այսօր դիտարկում է Հայաստանի հիմնախնդիրները և փորձում մեր երկրի ղեկավարության, մասնագետների հետ դրանց լուծման քայլերը հստակեցնել: Բանկի նախագահի հետ հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց հանրապետության էներգետիկ համակարգում և ավիացիայում ներդրումների, միջպետական բանկի հետ երկարաժամկետ ֆինանսական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, նշված երկու ոլորտներն էլ Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն և առանձնանում են իրենց խնդիրներով: Վարչապետը ՀՀ կառավարության կողմից պատրաստակամություն հայտնեց սատարելու, նպաստավոր պայմաններ ստեղծելու մեր երկրում միջպետական բանկի գործունեության համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ