Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վատիկանի առաքելական նվիրակ Փեթեր Շտեֆան Ցուրբրիգգենին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նշելով, որ հենց նրա պաշտոնավարության օրոք տեղի ունեցավ Հռոմի Պապի պատմական այցը մեր երկիր, վարչապետը բարձր գնահատեց դեսպանի անձնական ներդրումը Վատիկանի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման, հայ մշակույթի, կրոնի, հոգևոր արժեքների տարածման գործում: Անդրանիկ Մարգարյանը հատկապես կարևորեց 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Սուրբ Աթոռի կողմից մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերված ոչ միայն բարոյական, այլև նյութական օժանդակությունը, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին Վատիկանի բարձր մասնակցությունը: Շնորհակալություն հայտնելով վարչապետին և կառավարության անդամներին իր պաշտոնավարության ընթացքում ցուցաբերած աջակցության, մասնավորապես իտալացինեի կողմից Աշոցքի հիվանդանոցում իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովմանն ուղղված գործնական քայլերի համար, Վատիկանի առաքելական նվիրակը հավաստիացրեց, որ թե Վատիկանը, թե Հռոմի Պապը այսուհետ ևս կլինեն հայ ժողովրդի կողքին և կշարունակեն ինչպես աղետի գոտու վերականգնման, այնպես էլ Հայաստանի ընդհանուր զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործումը: Հաջողություն մաղթելով դեսպանին հետագա գործունեության մեջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ Երևանում Վատիկանի ներկայացուցչության բացումից հետո մեր երկու պետությունների ու եկեղեցիների միջև հարաբերությունները էլ ավելի հաջողությամբ կզարգանան:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ