Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հուլիսի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:


Հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2007թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Հիմնադրամի նախագահը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պարտադիր սոցապահովագրության 2007թ. բյուջեով ընդհանուր եկամուտները և ծախսերը հաստատվել են 106694.5 մլն դրամ, այդ թվում` պարտադիր սոցապահովագրության վճարները` 85027.3 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից հատկացվող պաշտոնական տրասֆերտները` 21667.2 մլն դրամ: Նշվել է, որ 2007թ. առաջին կիսամյակի ընթացքում, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, ՀՀ պետբյուջեից հատկացվող տրանսֆերտների գումարը ավելացվել է 44.4 մլն դրամով: Բյուջեի 2007թ. առաջին կիսամյակի եկամուտները, ներառյալ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող սոցիալական ծրագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, Վազգեն Խաչիկյանի զեկուցմամբ, կազմել են 51248.1 մլն դրամ:


Պարտադիր սոցապահովագրության վճարների փաստացի հավաքագրումը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 40642.6 մլն դրամ: Սոցվճարների հավաքագրման ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների նախանշված ցուցանիշը կատարվել է 95.6 տոկոսով:


Հիմնադրամի նախագահի ներկայացմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հիմնադրամին հաջողվել է լիարժեքորեն ապահովել կենսաթոշակային ապահովագրության, զբաղվածության պետական, ինչպես նաև սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի գծով իրականացվող բոլոր վճարումները: Ս.թ. մարտի վերջից հիմնադրամն անցել է կենսաթոշակների ընթացիկ ամսվա վճարումներին:


Խորհրդի անդամներին զեկուցվել է, որ հիմնադրամի ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովման, կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների իրագործումը: Կենսաթոշակների տվյալների բազայում ծրագրային համապատասխան լրացումներ են կատարվել` կապված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների հետ:


Իրականացվել է վարչական իրավախախտում կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու և վարչական տուգանքները գանձելու (բռնագանձելու) ուղղությամբ հիմնադրամի տարածքային կենտրոնների կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծությունը և ամփոփումը, որի համաձայն 2007թ. հունվարի 1-ից հիմնադրամի տարածքային կենտրոնների կողմից կայացվել են 4065 վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումներ` 3934-ը` տուգանելու, 131` գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Վարչական տուգանքի գումարը, հաշվետվության համաձայն, կազմել է 44.8 մլն դրամ, դատարան է ներկայացվել 449 հայցադիմում` 6.4 մլն դրամ հայցագնով:


Նշվել է, որ հիմնադրամի աշխատանքային ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգին նվիրված միջոցառումներին: Ներկայումս անհատական հաշվառման համակարգը ներդրված է հանրապետության ամբողջ տարածքում:


Մի շարք այլ ուղղություններով հիմնադրամի հաշվետու ժամանակաշրջանի աշխատանքը ներկայացնելուց հետո, հիմնադրամի նախագահը նշել է, որ հաշվի առնելով դեռևս առկա որոշ թերություններն ու բացթողումները և կարևորելով հանրապետությունում սոցիալական կայուն իրավիճակի ապահովման անհրաժեշտությունը` հիմնադրամը ներկայումս լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում սոցիալական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի հետագա կանոնակարգման, հիմնադրամի գերակա խնդիրների իրականացման ուղղությամբ:


Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև ՀՀ պարտադիր սոցապահովագրության 2007թ. բյուջեից գործազրկության նպաստի վճարման համար լրացուցիչ գումար հատկացնելու հարցը, ինչպես նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոններում և կենտրոնական ապարատում փաստաթղթերի արխիվացման աշխատանքների իրականացման համար ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2007թ. բյուջեի հիմնադրամի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու հարցը:


Նիստի ավարտին խորհրդի անդամներին զեկուցվել է նախորդ` 2007թ. ապրիլի 17-ի նիստի հանձնարարականների կատարման ընթացքը:


 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ