Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օրակարգի հարցերից կառավարությունը հավանության արժանացրեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը: Այն սահմանում է հանրապետության տարածքում ընդերքից օգտվելու կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվեց նրանով, որ 1992 թվականից գործող «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը ներկայումս կորցրել է արդիականությունը՝ այն ամբողջությամբ չի կարգավորում ոլորտի իրավական դաշտը, օրենսգրքի մի շարք դրույթներ հստակեցված չեն, ունեն գործող օրենքների հետ որոշակի հակասություններ, օրենսգիրքն ընդունվել է մի ժամանակաշրջանում, երբ երկրի կողմից որդեգրված շուկայական հարաբերությունների անցման քաղաքականությունը գործնականորեն նոր էր ձևավորվում, ընդունված չէին ՀՀ Սահմանադրությունը, շուկայական հարաբերությունները կանոնակարգող մի շարք օրենսդրական ակտեր: Հավանության արժանացավ նաև «Ընդերքն օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագիծը սահմանում է ընդերքն ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու կարգը, հանքային իրավունքների շուրջ ծագող իրավահարաբերությունները: Այն ոլորտի համալիր կարգավորման և օգտակար հանածոների արդյունահանման բնագավառը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու խնդիր ունի: Կառավարությունը որոշում ընդունեց նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում ծրագրով նախատեսված միջոցների հաշվին գումար հատկացնելու մասին: Ըստ այդմ, 1999թ. պետբյուջեով Լոռու մարզի համար նախատեսված 80 մլն դրամ վարկային գումարի մնացորդը՝ 9.2 մլն դրամ, տրամադրվեց վարկառուներին: Նույն որոշման այլ կետով 2000թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար միջև 2 տարեկան երեխա խնամող, մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերին տրվող ամենամսյա նպաստը՝ ընդամենը 6.4 մլն դրամ, տրամադրվեց նպաստառուներին: Գործադիրը հաստատեց 1998թ. մարտի 13-ին Երևանում ստորագրված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդեռլանդների տնտեսական գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև համաձայնություն տվեց Ավստրիայի, Հունգարիայի և Սլովենիայի հանրապետությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց ապրիլի 16-ը նշել իբրև Ոստիկանության օր: «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելով, կառավարությունը ասպիրանտուրայի ընդունելության ժամկետ սահմանեց հունիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածը: Փոփոխությունն առաջարկվել է հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարի գրությունը, որտեղ նշված է, որ նկատի ունենալով մագիստրատուրա ընդունվածների և ասպիրանտուրա ընդունվելու համար երաշխավորվածների մեծ թվաքանակի հետևանքով զորակոչի անցկացման գործընթացում ծագող խնդիրները, առաջարկվում է ժամկետի փոփոխություն: Կառավարության որոշմամբ հաստատված փոփոխությունից հետո, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կձեռնարկի միջոցառումներ՝ բուհերում ուսումնական ծրագրերը և ավարտական քննությունները ժամանակին կատարելու և ասպիրանտուրայի ընդունելությունը կազմակերպելու ուղղությամբ: Գործադիրը որոշում ընդունեց իր N 395 որոշմամբ լուծարվող «Ավտոգենմաշ» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին: Նիստում հավանություն տրվեց «ՀՀ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագրում ընդգրկված արտաքին միջավայրի ազդեցություններից դպրոցների պաշտպանության առաջնահերթ միջոցառումների 2002թ. ծրագրին», որով նախատեսվում է 60 դպրոցների վերանորոգում՝ մոտ 320 մլն դրամի սահմաններում: Կառավարությունը որոշեց նաև «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Ս. Տարոնցի փողոցի N 5 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը և այն որպես պետական սեփականություն անհատույց հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը՝ այնտեղ բնակվող 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց սեփականության իրավունքով հատկացնելու համար: Շենքի բնակելի տարածության 25 տոկոսը նվիրաբերվեց Երևանի Շենգավիթ թաղային համայնքն՝ տեղաբնակ ընտանիքներին անհատույց օտարելու պայմանով: ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին որոշմամբ ՀՀ նախագահին առաջարկվեց 2001թ. դեկտեմբերի 12-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում կքննարկվեն «ՀՀ 2002թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և մի շարք հարկատեսակների մասին օրենքներում փոփոխություններ նախատեսող հարկային փաթեթը: Նիստի ավարտին ՀՀ նախագահը շնորհավորելով կառավարության նոր անդամին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, կրկին ընդգծեց այդ ոլորտի նկատմամբ հատուկ և խիստ մոտեցման, համակարգում շուտափույթ կարգ ու կանոնի հաստատման անհրաժեշտությունը: Կառավարության գործունեության և, ընդհանրապես, տնտեսության մեջ դրական տեղաշարժերի պահպանման ու զարգացման համար նախագահը մեծապես կարևորեց նաև հարկային և մաքսային համակարգերի աշխատանքը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ