Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը 1988 թ. երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Ամեն տարի այս օրը յուրովի ենք վերապրում երբևէ մեր ժողովրդին բաժին հասած մեծագույն աղետներից մեկը՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը: Ժամանակն անզոր է բուժելու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի ու վիթխարի ավերածությունների պատճառած ցավն ու կսկիծը մեր սրտերում: Ակնհայտ է, որ հանրապետության համար ընդհանուր հիմնախնդիրները՝ աշխատատեղերի ստեղծման, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված դժվարությունները, առավել սուր ու ցավագին են արտահայտվում աղետից տուժած բնակավայրերում: Չնայած պետական սուղ միջոցների, Լինսի և «Հայաստան» համահայկական հիմնադրամների, կառավարության սոցիալական ներդրումների հիմնադրամի և այլ ծրագրերով հատկացվող գումարների հաշվին անցած տարիներին իրականացված զգալի աշխատանքներին, աղետի գոտու վերականգնման, այդ նպատակով ծախսվող միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրը դեռևս մնում է մեր պետության և կառավարության, ամբողջ հայության ուշադրության կենտրոնում: Ցավակցում եմ այդ օրերին հարազատ մարդու կորստի ցավն ապրած մեր բոլոր հայրենակիցներին, որոնց դեկտեմբերի 7-ի ծանր հիշողություններն ամեն տարի այդ օրը ստիպում են վերապրել երկրաշարժի ահավոր վայրկյանները: Այդ ծանր փորձությունը, դժվարությունները վերջնականապես հաղթահարելու, առաջ նայելու ուժ և վճռականություն ձեզ բոլորիդ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ