Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001

Այսօր Երևանում աշխատանքն սկսեց ԱՊՀ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երրորդ նիստը: Հանրապետության նախագահի և անձամբ իր անունից, նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Արձանագրելով հարկային և ֆինանսական հանցավորության ահագնացող մասշտաբները, ինչն իրական սպառնալիք է ներկայացնում Համագործակցության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար, վարչապետը նշեց, որ հարկային հանցավորությունը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն շուկայական հարաբերությունների կայացման ու զարգացման գործընթացի վրա, այլև զգալի վնաս է հասցնում ԱՊՀ երկրների համագործակցությանը, վարկաբեկում նրանց համաշխարհային հանրության աչքում: Նշված երևույթների դեմ պայքարի անարդյունավետության պատճառներից մեկը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, փոխգործակցության հնարավորությունների անբավարար օգտագործումն է: Վարչապետը, այս իմաստով, կարևորեց ներկա հանդիպումը, որն ի մի է բերել ինչպես հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի անդամներին, այնպես էլ ԱՊՀ և Բալթյան երկրներից ժամանած դիտորդներին, այսինքն մասնագետների, ովքեր պարզորոշ ըմբռնում են, որ քրեական ինտեգրացման, հարկային հանցավորության դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն միասնական ջանքերով: Վարչապետը նշեց, որ ԱՊՀ պետությունների հարկային և ֆինանսական հետաքննությունների մարմինների միջև հիմնականում երկկողմ և տեղեկատվական փոխանակմամբ իրականացվող համագործակցության ներկա մակարդակն ու մասշտաբները այլևս չեն համապատասխանում այսօրվա պահանջներին: Հետևապես, խոսքը պետք է գնա ոչ թե սոսկ համագործակցության աշխուժացման, այլ դրա ընդլայնման ու խորացման մասին՝ ֆինանսա-հարկային ոլորտում մղվող պայքարի ռազմավարական ուղղություններում փոխգործակցության ճանապարհով: Ընդգծելով այդ գործում մեկ տարի առաջ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ստեղծված Համակարգող խորհրդի կարևոր դերը՝ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ այն, ըստ էության, պետք է դառնա Համագործակցության երկրների համապատասխան մարմինների փոխգործակցության ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունների համակարգը ձևավորող կենտրոնական օղակը, յուրատեսակ շտաբը: Վարչապետը կարևոր համարեց, որ նման համագործակցությունը ոչ միայն չի հակասում ԱՊՀ անդամ պետություններից յուրաքանչյուրի շահերին, այլ ընդհակառակը, հնարավորություն է տալիս առավել արդյունավետորեն պաշտպանել դրանք: Ըստ վարչապետի, նկատի ունենալով ֆինանսական բնագավառում միջազգային հանցավոր խմբերի աշխուժացման փաստը, նշված ոլորտում փոխգործակցության կարևորագույն ուղղություններից է դառնում նաև կազմակերպված հանցավորության տնտեսական հիմքերի՝ հանցավոր եկամուտների լեգալացման (լվացման) փորձերի խափանումն ու ֆինանսական հանցագործությունների կատարման սխեմաների բացահայտումը: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ժամանակն է միասնաբար մշակելու հարկային հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, բացահայտման ու խափանման համակարգային, լիամասշտաբ մոտեցումներ, քանի որ միայն այդպես կարելի է կասեցնել տնտեսական հանցավորության աճը: Հաջողություն մաղթելով հավաքի մասնակիցներին, վարչապետը հույս հայտնեց, որ Համակարգող խորհրդի երրորդ նիստը կարևոր փուլ կհանդիսանա ֆինանսա-տնտեսական ոլորտի հանցավորության դեմ պայքարում բեկում մտցնելու, ապա նաև վերջնական հաղթանակ ապահովելու գործում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ