Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2001

Հայաստանի Հանրապետությունում մոտ հինգ ու կես տարվա իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Միշել Լեգրան այսօր հրաժեշտի այց կատարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մագարյանին. «Հայաստանից հեռանում եմ լավագույն հիշողություններով, այստեղ գտնվելու տարիներն ինձ համար բովանդակալից և ուսանելի էին: Ես ուրախ եմ, որ Հայաստանն այսօր այն Հայաստանը չէ, որը տեսա և ճանաչեցի հինգ ու կես տարի առաջ: Այն այժմ բավականին դրական տեղաշարժեր ունի, որը վստահ եմ, կշարունակվի», - հանդիպման ժամանակ ասաց դեսպանը: Նա ուրախությամբ նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որին, ըստ նրա, նպաստել է նաև մեր հանրապետության նախագահի պետական այցը իր երկիր: Պարոն Լեգրան գոհունակություն հայտնեց նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների տեսակարար կշռում Ֆրանսիայի ունեցած ներդրումների ծավալից, ավելացնելով, որ այդուհանդերձ, տնտեսական ոլորտում բավականաչափ անելիքներ կան: Նա հույս հայտնեց, որ իր իրավահաջորդը, որը Հայաստան կժամանի հունվարի սկզբին, կկարողանա հաջողությամբ շարունակել և զարգացնել հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական աշխատանքը հաջողությամբ ավարտելու համար, նշելով, որ պարոն Լեգրայի հետ մինչ վարչապետ նշանակվելն էլ բազմիզս հանդիպել է և պատգամավոր եղած ժամանակ, և իբրև կուսակցության ղեկավար: Մշտապես տպավորություն է ունեցել, որ զրուցում է բարեկամ երկրի՝ Հայաստանի խնդիրների լուծմամբ շահագրգիռ և սրտացավ դիվանագետի հետ: Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց դեսպան Լեգրային դիվանագիտական նոր աշխատանքում և անձնական կյանքում. պարոն Լեգրան նշանակվել է Ֆրանսիայի դեսպան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ