Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը էներգետիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Արմեն Մովսիսյանին: Անդրադառնալով էներգետիկ համակարգի խնդիրներին՝ վարչապետն ընդգծեց դրանց լուծման գործում պատասխանատվության, կամքի և վճռականության դրսևորման անհրաժեշտությունը: Նշելով, որ ոլորտի բարեփոխումները շարունակվելու են՝ ընդհանուր քաղաքականությունը չի փոխվելու, վարչապետն ասաց, որ նոր նախարարը, այդ առումով, բավականին անելիքներ ունի: Նկատի առնելով, որ Արմեն Մովսիսյանը համակարգում նոր մարդ չէ, և նախարարության աշխատակազմը բավականաչափ ճանաչում է նրան, վարչապետը չմանրամասնեց նրա կենսագրական տվյալները, մասնագիտական ունակությունները: Վարչապետը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նախարար Արմեն Մովսիսյանին: Նախարարին շնորհավորեց նաև նախկին նախարար Կարեն Գալուստյանը, ընդգծելով, որ Արմեն Մովսիսյանը համակարգում աշխատանքի արդյունավետ փորձ ունի և կկարողանա իր առջև դրված խնդիրները պատշաճորեն կատարել: Նախկին նախարարը շնորհակալություն հայտնեց վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ իր պաշտոնավարման շրջանում հնարավորինս աջակցելու, ծանր պահերին սատարելու համար: Նախարար Արմեն Մովսիսյանը շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին և վարչապետին վստահության համար, հավաստիացրեց, որ գիտակցելով ոլորտի խնդիրների ծանրությունը, առկա վիճակը, կանի ամեն ինչ՝ իր վրա դրված հույսերն արդարացնելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ