Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ուկրաինայի «Ինտերկոնտակտ» բաց բաժնետիրական ընկերության պատվավոր նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Եդինին և Ուկրաինայի արդյունաբերության քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գոլուբևին, որոնք մեր երկիր են ժամանել «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի վերահսկիչ փաթեթի գնման հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Հանդիպման ժամանակ կարծիքներ փոխանակվեցին հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության խթանման, այդ ուղղությամբ որոշակի միջոցառումների մշակման, դրանց իրականացման մեխանիզմների և այլ խնդիրների վերաբերյալ: Ուկրաինական կողմը նշեց, որ Հայաստանի վարած տնտեսության ազատականացման, պետության կողմից գործարարության աջակցման, իրավական դաշտի կատարելագործման, ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման քաղաքականությունը համապատասխանում է այս երկրում որոշակի ներդրումներ կատարելու, նրա հետ տնտեսական ու առևտրային կապեր զարգացնելու Ուկրաինայի շահերին: Այդ ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկը համարվեց միմյանց տնտեսական քաղաքականության և գործարար միջավայրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պակասը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ Հայաստանի կառավարությունն իր կողմից կանի հնարավորը՝ բոլոր տեսակի խոչընդոտները վերացնելու, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ