Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Ալեքսանդր Ավետիսյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: * * * Ալեքսանդր Ավետիսյանը ծնվել է 1949թ. Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ, անկուսակցական է: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1973թ.-ից՝ թեթև և տեքստիլ մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ: Մինչև 1993թ.-ը աշխատել է մի շարք պետական հաստատություններում, 1993-96թթ. եղել է ՀՀ կառավարության գործերի կառավարչության արտաքին կապերի վարչության հեռավոր արտասահմանի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ և ներդրումների խրախուսման ու վարկերի օգտագործման վարչության պետ: 1996-97թթ. ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունում աշխատել է իբրև բաժնի վարիչ: 1997թ.-ից աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ իբրև ԱՊՀ-ի բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ: Մինչ նոր նշանակումը, Ալեքսանդր Ավետիսյանը կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալն էր: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ