Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 նոյեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ԱՊՀ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ կառավարությունը որոշումներ ընդունեց «Պետական գնումների մասին» համաձայնագրի, ինչպես նաև «ԱՊՀ մասնակից պետություններում գրավի միջազգային գործարքների մասին» կոնվենցիայի կնքման առաջարկություններին համաձայնություն տալու վերաբերյալ: Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական և պաշտպանական արդյունաբերության, Հայաստանի ու Արգենտինայի կառավարությունների միջև իրավական տեղեկատվության փոխանակման, բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի, ինչպես նաև Հայաստանի և Ուրուգվայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքմանը: Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք 400 մլն իեն ծավալով դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին: Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների լիցենզավորման կարգը և նշված գործունեությունների իրականացման համար տրվող լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծին: Այդ որոշմամբ սահմանվում է, թե ովքե՞ր կարող են զբաղվել նշված գործունեություններով, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև այն չտրամադրելու հիմքերը: Որոշումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի շուկայի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական համակարգի զարգացմանը: Գործադիրը հավանություն տվեց նաև մինչև 2001թ. մայիսի 15-ը հաշվառված և ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու մասին: Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրն իրագործելու նպատակով՝ կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել ՀՀ 2001թ. պետական բյուջեում և կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 181 մլն 500 հազար դրամ, որից 250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նշված ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու համար, իսկ մնացած գոմարը՝ նշված ծրագրի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2001թ. տրամադրվելիք վարկի միջոցների հաշվին: Երևանի Էջմիածնի խճուղու և Վիսոկովոլտնայա փողոցի հատման տեղում կառուցվող տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքները իրականացնելու նպատակով, իրացվող տարածքում պետության կարիքների համար վերցվող հողամասերի և դրանց վրա գտնվող անշարժ գույքի փոխհատուցման համար որոշում ընդունվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Երևանի քաղաքապետարանին լրացուցիչ հատկացնել 6 մլն 50 հազար դրամ: Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետությունում բժշկական աշխատողի օրը նշելու մասին» որոշման նախագծին: Որոշվեց այն նշել հունիսի երրորդ կիրակի օրը: Կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեցին Մոսկվա՝ մասնակցելու այսօր կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհրդի նիստի մասին տեղեկատվությունը կտրվի ավելի ուշ՝ այն ավարտվելուց անմիջապես հետո:
Հունվար 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ