Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հունիսի 2007



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:



Տիկին Կաստելո-Բրանկոն բարձր է գնահատել 1992 թվականից՝ Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) անդամակցումից ի վեր, Հայաստանի հետ համագործակցությունը՝ այն որակելով բավականին հաջողված: ԱՄՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ հիմնադրամի տեսանկյունից՝ Հայաստանը զգալի աճ է արձանագրել և իրականացնում է շատ շրջահայաց հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Տարածաշրջանի երկրների համեմատությամբ, ըստ նրա, Հայաստանում փոխարժեքային քաղաքականությունը եղել է ամենաճկունը, և այս տվյալների համար պետք է միայն հպարտանալ: Տիկին Կաստելո-Բրանկոն նշել է նաև, որ այդուհանդերձ, դեռևս կան մարտահրավերներ, որոնց դիմակայելու ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել: Նա, մասնավորապես, նշել է վերջին տարիներին արձանագրվող երկնիշ տնտեսական աճի տեմպերի պահպանման դժվարությունը, հարկային հավաքագրումների հարաբերակցության վերանայումը՝ ավելացման միտումով, ներքին մրցակցության, մենաշնորհների հետ կապված խնդիրների լուծումը, գործարար միջավայրի առավել բարելավումը, որն իր մեջ ներառում է մի շարք հարցեր՝ վարկերի մատչելիություն, ենթակառուցվածքների բարելավում և այլն: ԱՄՀ առաքելության ղեկավարը կարևորել է նաև հնարավոր ռիսկերի բացահայտման և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերի իրականացումը, որի շուրջ, ըստ նրա, քննարկումներ են ընթանում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ-ի հետ. «Մենք ծանոթ ենք օրերս ՀՀ ԱԺ-ում հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրին և շատ ուրախալի է, որ նշածս հարցերը վառ արտահայտված են այդ փաստաթղթում ու գերակայությունների առումով ԱՄՀ-ի մոտեցումների հետ միանգամայն համընկնում են», - ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է Մարթա Կաստելո-Բրանկոն:



Հայաստանում ԱՄՀ-ի կողմից ներկայումս իրականացվող ծրագիրը տիկին Կաստելո-Բրանկոյի հավաստամբ, հաջորդ տարվա մայիսին ավարտվում է: Մինչ այժմ, ըստ նրա, ամեն ինչ կատարվել է հաջողությամբ և ժամանակն է մտածել, թե հաջորդ տարվանից Հայաստանում գործընկերության ի՞նչ ծրագրով պետք է շարունակվի հետագա աշխատանքը: Նա շեշտադրել է հարկային վարչարարության բարելավման և հարկային բազայի հնարավորինս ընդլայնման, ֆինանսական շուկայի զարգացման ու ստվերային տնտեսության դեմ պայքարի ուղղությունները, ընդգծելով, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է կառավարության կողմից ևս բավականին կարևորվող այս խնդիրների լուծմանն աջակցելու և շարունակելու իր առաքելության շրջանակներում նպաստել Հայաստանի մակրոտնտեսական, մասնավորապես՝ վճարահաշվարկային համակարգի կայունության ապահովման ու ԱՀՌԾ-ով նախանշված բարեփոխումների իրականացմանը:



ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ առաքելության ղեկավարին՝ շահագրգիռ և արդյունավետ համագործակցության համար, նշելով, որ հիմնադրամի մասնագիտական փորձն ու բարձրորակ խորհրդատվությունն այսուհետ ևս շատ օգտակար կարող են լինել մեր երկրի համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր այն ցուցանիշները, որոնք ԱՄՀ-ի հետ ՀՀ կառավարությունը կքննարկի և ընդհանուր համաձայնության կգա, անպայման կկատարվեն: Վարչապետը ևս կարևորել է տիկին Կաստելո-Բրանկոյի նշած գերակայությունները, որոնք արդեն իսկ ամրագրված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում և խոսել է բարեփոխումների շարունակման անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի կանխատեսման կարևորության մասին, շեշտելով, թե ՀՀ կառավարության խնդիրը մեկն է՝ մասնագիտական լուրջ և հիմնավորված քննարկումների արդյունքում ընտրել այն մոդելը, որն ավելի մեծ օգուտ կբերի մեր երկրին:






Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ