Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2001

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 7 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը շարունակելով իր ժողովրդանվեր առաքելությունը՝ բազմակողմանի ծրագրեր կիրականացնի սոցիալական, առողջապահական և կրթամշակութային ոլորտներում: Ծրագրի շրջանակներում Երևանում, Աշտարակում, Նոր Հաճընում և Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում շուրջ 1400 կարիքավորների համար կկազմակերպվեն բարեգործական ճաշարաններ: Կազմակերպությունը կհովանավորի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը»` նպաստելով մուրացիկ և թափառական երեխաներին փողոցից համապատասխան մանկական հաստատություններ տեղափոխմանը: Գիտության և կրթության բնագավառում ՀՕՖ-ը կշարունակի պետական ԲՈՒՀ-երի 75 ուսանողների կրթավճարի տրամադրումը, իսկ գիտական ծրագրերի համար կտրամադրի շուրջ 110 հազար ԱՄՆ-ի դոլարի չափով դրամաշնորհներ: Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում բնակվող փախստականների համար կկառուցի 9 առանձնատներ, իսկ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը կիրականացնի Երևանի N 22 տեխնիկական ուսումնարանի մասնակի վերանորոգման աշխատանքները: Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ «Օժանդակող խումբ» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի նորակառույց և կարիքավոր 23 դպրոցների կտրամադրի շուրջ 1700 աշակերտական դասասեղան` նստարաններով, 74-ական գրատախտակ և ուսուցչի սեղան` աթոռով: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ֆինանսավորմամբ «Քայլ առ քայլ» հիմնադրամի կողմից տարրական դասարանների համար կահույքի և ուսումնախաղային նյութերի ձեռքբերման ծրագիրը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ