Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 հունիսի 2007





Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:



Քննարկվել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող չորրորդ հատկացման հայտը և դրան կից փաստաթղթերը: 4-րդ հատկացման հայտի փաթեթում, հայտից բացի, ներառված են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, հատկացման նախապայմանների հաշվետվությունը, ֆինանսական և աշխատանքային պլանները, եռամսյակային առաջընթացի հաշվետվությունը, գնումների կատարման հաշվետվությունը: Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, կներկայացվի կառավարման խորհրդի նախագահի վավերացմանը:



Նշվել է, որ չորրորդ հայտով ՀՄՀ-Հայաստանը նախատեսում է գալիք եռամսյակի՝ հուլիս-սեպտեմբերի համար ՀՄԿ-ից ստանալ 1.991.753 ԱՄՆ դոլար: Հիշյալ ժամանակահատվածում ծրագրի բաղադրիչներից գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով կհատկացվի 536 հազար 107 ԱՄՆ դոլար, «Ոռոգվող գյուղատնտեսություն» բաղադրիչին կուղղվի 1 մլն 802 հազար 405 ԱՄՆ դոլար, մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին՝ 89 հազար 490 ԱՄՆ դոլար և «ծրագրի կառավարման ու վերահսկման» բաղադրիչի համար նախատեսված է 489 հազար 921 ԱՄՆ դոլար: Արդյունքում, համաձայն ֆինանսական հաշվետվության, գալիք եռամսյակի ընթացքում փաստացի կանխատեսվող ծախսը կազմում է 2 մլն 917 հազար 923 ԱՄՆ դոլար: Հայտով պահանջվող գումարի և ծրագրի փաստացի պահանջի տարբերությունը կծածկվի բանկային հաշվի մնացորդային գումարի հաշվին:



Օրակարգի հարցերի շրջանակում «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կառավարման խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է նաև ս.թ. առաջին եռամսյակում ծրագրի իրականացման ընթացքը, իրագործված կարևոր միջոցառումները:



Նիստում քննարկվել և հաստատվել է շինարարության համար նախատեսվող ստանդարտ մրցութային փաստաթղթերի փաթեթը ևս, որը մշակվել է ՀԲ-ի 2004թ. ստանդարտ մրցութային փաստաթղթերի հիման վրա և համապատասխանեցվել է ՀՄԿ-ի պահանջներին:



Կառավարման խորհրդում քննարկվել և հաստատվել է Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի բնապահպանական և հիդրոլոգիական ելակետային ուսումնասիրություն խորհրդատվական ծառայությունների մարտուցման պայմանագրի նախագիծը ևս: Այն կներկայացվի նաև Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը: Նույն կարգով հաստատվել է «Ոռոգման նոր ջրամբարների կառուցման նպատակով տեխնիկական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրություն» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը:



«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի քննարկմանն են ներկայացվել «Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման կատարման վրա հիմնված գործող համակարգի վերանայում և բարելավում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական և ֆինանսական առաջարկությունների գնահատման համակցված արդյունքները: Կառավարման խորհրդի անդամները հաստատել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրերի շրջանակներում Հ-17 Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոմոբիլային ճանապարհի երկու հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուի ընտրման մրցութային փաստաթղթերը: Նշվել է, որ այդ ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները նախատեսված էր իրականացնել Լինսի հիմնադրամի Ճանապարհաշինություն ծրագրի շրջանակներում, սակայն հիմնադրամի միջոցների սղության պատճառով ոչ բոլոր աշխատանքներն են կատարվել:



«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կապալառու շվեդական Սվեքո Ինտերնեյշնլ խորհրդատու կազմակերպության կողմից իրականացվել է նշված հատվածների նախագծերի վերանայումը և ճշգրտումը: Նախագծերը հավանություն են ստացել «Հազարամյակի մարտահարավեր» կորպորացիային տեխնիկական աջակցություն ցուցաբերող խորհրդատվական կազմակերպությունների կողմից: Նշված ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքներն իրականացնող կապալառուների ձեռքբերումը նախատեսվում է կատարել միջազգային բաց մրցութայի /ICB/ եղանակով, որի անցկացման համար նախապատրաստվել են մրցութային փաստաթղթեր:






Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ