Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոյեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը ՌԴ մայրաքաղաքում տեղի ունենալիք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մեկ օր հետո կհաջորդի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ԱՊՀ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Սահակյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, կառավարության աշխատակազմի և նախարարությունների համապատասխան վարչությունների ղեկավարներ: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական այս հանդիպմանը նախատեսվում է քննարկել տնտեսական, առևտրային, հակաահաբեկչության, տեղեկատվական, կրթամշակութային և այլ բնագավառներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ազգային շուկաներ ապրանքների ու ծառայությունների առաջանցման համար տեղեկատվական մարքեթինգային կենտրոնների ցանցի ստեղծման՝ մինչև 2005թ. ընկած ժամանակահատվածի միջպետական ծրագրի նախագիծը, որին ՀՀ կառավարությունը օրերս հավանություն տվեց, ինչպես նաև Համագործակցության անդամ պետությունների տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգի մասին Կանոնակարգի հաստատման արձանագրության նախագիծը: Կքննարկվեն նաև մշակույթի բնագավառում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, ԱՊՀ միասնական կրթական տարածքի ձևավորման հայեցակարգի իրագործման միջազգային ծրագրի նախագիծը և այլն: Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները խորհրդի նիստում կլսեն ԱՊՀ գործունեության 10 տարիների արդյունքների և հեռանկարային խնդիրների վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցը, կքննարկեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ