Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ Լենինգրադի մարզի ղեկավար Վալերի Սերդյուկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը բավական մեծաթիվ է, ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մի քանի տասնյակ գործարարների և ղեկավար գործիչների, որոնց մեջ քիչ չեն նաև մարզում լայն գործունեություն ծավալած և զգալի հաջողությունների հասած հայ ձեռնարկատերերը: Ողջունելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Հայաստան կատարած այցից հետո Ռուսաստանի խոշոր մարզերից մեկի նման մեծաթիվ պատվիրակության ժամանումը մեր երկիր, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևոր համարեց Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը ոչ միայն միջկառավարական, այլև վարչական առանձին միավորների՝ մարզերի, քաղաքների, համայնքների մակարդակով: Հանգամանորեն ներկայացնելով Լենինգրադի մարզի տնտեսության այսօրվա վիճակն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և այլ ոլորտներում մարզի ներկայիս ցուցանիշները, որոնք, ըստ նահանգապետի, բարձր են ՌԴ ցուցանիշների միջին մակարդակից, Վ.Սերդյուկովը գոհունակություն հայտնեց Հայաստանի Արագածոտնի մարզի հետ այսօր ստորագրված համագործակցության համաձայնագրից, որը հնարավորություն կտա ոչ միայն շարունակելու երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը, այլև փոխադարձ շահավետությամբ նպաստելու միմյանց տնտեսությունների առաջընթացին: Հավաստիացնելով, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կաջակցի երկու մարզերի միջև սկսված համագործակցության զարգացմանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց պատվիրակության աշխատանքներին:
Հունվար 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ