Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հունիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն, գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրին, որը նիստում հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակվելուց հետո, սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Կառավարության գործունեության ծրագիրը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիման վրա և ներառում է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ: Նշվել է, որ կառավարության գործունեության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը՝ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, օրենքի անվերապահ իշխանության ապահովումը, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների ապահովումը, սոցիալական արդարության հաստատումը, երկրի անվտանգության ապահովումը: Ծրագիրն ապահովելու է նախորդ տարիներին իրենց արդյունավետությունն ապացուցած քաղաքական, տնտեսական և կառավարման համակարգերի երկրորդ սերնդի բարեփոխումների իրագործումը, որոնք ընդգրկում են աղքատության կրճատման և անհավասարության նվազեցման, կառավարման համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի, պաշտպանության, հասարակական կարգի և անվտանգության, տնտեսական, սոցիալական ոլորտները: Նշվել է նաև, որ կառավարության ծրագրի իրագործման գրավականը պետք է հանդիսանան՝ լիարժեք փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության միջև, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ ակտիվ երկխոսությունը:



Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն պայմանավորված է, մասնավորապես, «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բյուջետային եկամուտների ստացման գծով նախապես արված կանխատեսումների ճշգրտման անհրաժեշտությամբ, որի համաձայն, ըստ 2007թ. առաջին հինգ ամսվա ցուցանիշների վերլուծության, ընթացիկ տարվա ՀՆԱ-ի իրական աճը և անվանական մեծությունը կգերազանցի 2006թ. տարեվերջի դրությամբ արված կանխատեսումները: Բյուջետային լրացուցիչ մուտքեր են նախատեսվում նաև հարկային եկամուտների և պետական տուրքերի ընդհանուր ծավալի ավելացումից, Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից և այլ աղբյուրներից:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է ՀՀ 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ևս: Նախագծի ներկայացման ժամանակ նշվել է, որ ելնելով տնտեսության զարգացման տեմպերից և ստեղծված ֆինանսական հնարավորություններից, իրականացման ընթացքում միջնաժամկետ ծախսերի ծրագրում կարող են արվել որոշակի շտկումներ և փոփոխություններ:



Գործադիրը հավանություն է տվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է բացառել տնտեսության հիմնական ճյուղերի և գործունեությունների ընդգրկումը պարզեցված հարկի դաշտ, զգալիորեն նեղացնել պարզեցված հարկով հարկվող գործունեության շրջանակները, պարզեցված հարկ վճարողի համար բացառել ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր ունենալու, ինչպես նաև ՀՀ ներմուծում կատարելու հնարավորությունները:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս, որով նախատեսվում է առևտրի իրականացման վայրերում կրպակների (տաղավարների և այլ առևտրական տարածքների) միջոցով իրականացվող առևտրական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի համար սահմանել հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգ, որը կփոխարինի ավելացված արժեքի հարկին և եկամտահարկին: Նախագծով սահմանվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպիչների և տվյալ վայրում առևտրական գործունեություն իրականացնող անձանց միջև հարաբերությունները կարգավորող դրույթների հստակեցում:



Մեկ այլ որոշմամբ, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2,5 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզպետարանին՝ Մարալիկ քաղաքում 2007թ. հունիսի 7-ին տեղի ունեցած բնական աղետների (ուժեղ քամի, կարկտահարություն) հետևանքով շենք-շինություններին պատճառված վնասները վերականգնելու նպատակով Մարալիկի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: 2007թ. իր պահուստային ֆոնդից կառավարությունը 17 մլն դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ևս՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի, էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի և Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև 200 մլն դրամ՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի բարեկարգման շինարարական աշխատանքների համար:



«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Որոշման ընդունման նպատակը հանրության առողջության պահպանման և անվտանգության տեսանկյունից կարևորագույն ոլորտների՝ դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության իրականացման և բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում առկա բացերի և թերությունների վերացումն է, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման արդյունավետության բարձրացումը:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 6-ի N102 որոշման մեջ, որով 2007թ. հուլիսից ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամների պատվովճարը համապատասխանաբար՝ 100 հազար և 75 հազար դրամի փոխարեն սահմանվել է 150 հազար և 100 հազար դրամ: Վարչապետը նշել է, որ առաջիկայում կառավարությունը ձեռնամուխ կլինի նաև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, որն աճի միտումով պարբերաբար կվերանայվի: Սերժ Սարգսյանը կարևորել է կառավարության կողմից իրականացվող այս ձեռնարկումներին զուգահեռ ՀՀ ԳԱԱ-ի ղեկավարության կողմից համապատասխան քայլերի իրականացումը՝ ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն և առկա ներուժը լիարժեք օգտագործելուն:



«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը ստեղծել է 1988թ. երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով և հաստատել է հանձնաժողովի աշխատակարգը: Սահմանվել է, որ հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է, հանձնաժողովի քարտուղարը՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցը, իսկ ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 15 օրվա ընթացքում, ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը, ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ ապահովել ստաժ սահմանող հանձնաժողովին ՀՀ պետական արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերի տրամադրումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՀՀ Լոռու մարզպետին հանձնարարվել է համակողմանիորեն աջակցել ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովին, Լոռու մարզպետին նաև՝ հանձնաժողովին ներկայացնել երկրաշարժից տուժած բնակավայրերի և մինչև երկրաշարժը դրանցում տեղաբաշխված կազմակերպությունների (հիմնարկների, ձեռնարկությունների, կոլտնտեսությունների) և երկրաշարժից հետո մնացած ու գործող կազմակերպությունների ցանկերը, ինչպես նաև ապահովել որոշման մասին տարածաշրջանի բնակչությանն իրազեկումը: Սահմանվել է, որ հանձնաժողովը գործելու է մինչև 2008թ. դեկտեմբերի 30-ը:



Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:



Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման մեջ, որոնք բխում են «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:



«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման՝ ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույտվության տրամադրման կարգը, հայտի ձևը, ինչպես նաև թույտվության ձևը:



Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է կարգավորել ՀՀ-ում խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման ընթացքում ծագող հարաբերությունները:



ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին: Սահմանվել է, որ «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ է հանդիսանում «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը, որին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է պետական սեփականություն հանդիսացող «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին նախկինում ամրացված ք. Գավառի Ազատության 25 հասցեի ուսումնական շենքը և ճաշարանային մասնաշենքը՝ 3625.6 քմ. ընդհանուր մակերեսով, 28 մլն 128.8 հազար դրամ սկզբնական արժեքով և կիսակառույցը՝ 20.7 քմ. մակերեսով, իսկ սեփականության իրավունքով հանձնվում է նշված քոլեջի սեփականությունը հանդիսացող՝ նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող 4 մլն 675.7 հազար դրամ սկզբնական արժեքով գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և ՀՀ Գեղարքունիքի մարզպետին: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի N 1009-Ն որոշման համապատասխան կետը:



Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգում, ըստ որի, կարգում նշված դրոշմակնքման, կնքման և ստորագրության ձևով հաստատվող փաստաթղթերը՝ էլեկտրոնային փաստաթղթի տարբերակով ներկայացվելու դեպքում, հաստատվում են միայն էլեկտրոնային թվային ստորագրությամբ:



«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից փոխանցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը: Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ ոստիկանությունից նշված քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը և գույքն ընդունելու նպատակով, 10-օրյա ժամկետում ստեղծել ընդհանուր հանձնաժողով: Մեկ այլ որոշմամբ, համապատասխան փոփոխություն և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N1015 որոշման մեջ:



Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» N1885-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ լիազոր մարմնի՝ ՀՀ ԿԳ նախարարության լիազորությունները սահմանող լրացման և փոփոխությունների կատարմանը:



ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշման համաձայն, գործադիրը համաձայնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբ. N11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց), Տարոնցի 5, Կիևյան 8, Շիրակի 2ա, Մոլդովական 70/1 և Թբիլիսյան խճ.5 հասցեների հանրակացարաններում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնելու միջնորդությանը: Սահմանվել է, որ նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերողներին:



ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան և հաշվի առնելով Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի առաջարկությունը, կառավարությունը որոշել է նշված խորհրդի միջոցներով Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում կառուցված՝ 51 մլն 940.941 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ջրամատակարարման և կոյուղագծերի ցանցերն ընդունել որպես նվիրաբերություն ՀՀ-ին՝ թվով 49 առանձնատների համապատասխան սպասարկումն ապահովելու պայմանով: Նշված գույքը՝ որպես պետական սեփականություն, ամրացվել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մասնավորապես, որոշման մեջ նշված գույքը վարձակալության իրավունքով տրամադրել «Երևան Ջուր» ՓԲԸ-ին:



Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 17-ի «ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշման մեջ, որով Տավուշի մարզի «Համայնքներ» բաժինը լրացվել է սահմանամերձ համարվող Նավուրի համայնքից կառավարության որոշմամբ առանձնացված «Իծաքար», իսկ «Բնակավայրեր» բաժինը՝ «գ. Իծաքար» բնակավայրերով:



ՀՀ կառավարության որոշմամբ Արսեն Գրիգորյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ, Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Նվեր Պողոսյանը:



Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 236 հազար 215 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվին՝ 2007թ. հունիսի 17-ին կայանալիք Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Նիստում հաստատվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:



Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ