Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հունիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Պանդեյին:


Հանդիպման սկզբում դեսպանը նախ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ նշանակման կապակցությամբ և փոխանցել իր երկրի վարչապետի՝ պարոն Մանհոման Սինգհի շնորհավորական ուղերձը, որում ասված է. « Հայաստանի և Հնդկաստանի միջև կապերը հինավուրց են, շարունակական և դրոշմված են ջերմությամբ ու անկեղծությամբ: Գոհացուցիչ է, որ անցած տասնամյակը նախանշեց մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բոլոր մակարդակներում: Ուրախ եմ, որ պատիվ կունենամ աշխատել Ձերդ Գերազանցության հետ` հանուն մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության բարգավաճման»:


Ընդգծելով, որ Հնդկաստանը շահագրգիռ է հայ-հնդկական հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության խորացմամբ, տիկին Ռինա Պանդեյը նշել է այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Նա կարևորել է 2007-ի տարեսկզբին Դելիում Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որտեղ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, մշակույթ և այլն, փոխգործակցության հնարավոր ուղիներն ու ձևերը: Դեսպան Ռինա Պանդեյը գոհունակությամբ է նշել, որ այդ նիստում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն բացելու հարցում: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է Հնդկաստանից պատվիրակության այց Հայաստան՝ տեղում փոխգործակցության առկա հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:


Հանդիպման ժամանակ երկուստեք նշվել է, որ չնայած հայ-հնդկական տնտեսական հարաբերությունները տարեցտարի զարգանում են, և ապրաքաշրջանառության ծավալներում տարեկան աճի միտում է արձանագրվում, այնուհանդերձ, այդ հարաբերությունների մակարդակը դեռևս բավարար համարել չի կարելի՝ նկատի առնելով լիովին չօգտագործված մեծ ներուժը:


Տիկին Պանդեյը բաձր է գնահատել միջազգային կառույցներում հայ-հնդկական համագործակցությունը ևս:


ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ մեր երկրին հատկապես գյուղատնտեսության բնագավառում անցած տարիներին ցուցաբերած աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ