Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 հունիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:


Հանդիպման սկզբում Պիտեր Սեմնեբին նախ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ ս.թ. մայիսի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որոնք, նրա բնորոշմամբ, մեծապես ազատ և արդար էին և նախորդ ընտրությունների համեմատ, բարելավում էին արձանագրել: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի անցկացվելիք ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ դրական այդ միտումը կպահպանվի. «ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ էր հետևում ընտրական գործընթացին, որի արդյունքները շատ կարևոր էին նաև այն առումով, որ ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի ընդունումից հետո, Հայաստանը տարածաշրջանի երեք երկրներից առաջինն էր, որտեղ անցկացվեցին ընտրություններ: Հայաստանն այդ ընտրություններով օրինակ կարող է դառնալ հարևանների համար»,- ընդգծել է Պիտեր Սեմնեբին՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների տեսանկյունից ևս կարևոր էին:


ԵՄ հատուկ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերստին նշանակվելու կապակցությամբ:


ՀՀ խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականների համար շնորհակալություն հայտնելով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ արձանագրված դրական միտումները կպահպանվեն և ավելի կզարգանան՝ ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ, այլև այդ ջանքերը կուղղվեն, ընդհանրապես, ժողովրդավարական գործընթացները Հայաստանում անկասելի դարձնելուն: Վստահեցումը Սերժ Սարգսյանն արել է ոչ միայն որպես ՀՀ կառավարության ղեկավար, այլ նաև՝ ՀՀԿ նախագահի անունից, նշելով, որ ասվածում համոզվելու համար մնացել է ընդամենը ութ ամիս:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Պիտեր Սեմնեբին ՀՀ վարչապետին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ այդ թեմայի շուրջ զրույցի մանրամասների մասին, նշելով, որ ԵՄ-ն շարունակում է մեծապես հետաքրքրված լինել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկերներ են, այլև վստահության մթնոլորտ ստեղծելու և ավելի մեծ օժանդակություն ցուցաբերելու նպատակադրմամբ:


Վարչապետը ցավով է նշել, որ Ադրբեջանի նախագահի պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները, տարեցտարի պետական բյուջեում ռազմական ծախսերի մեծացումն, ի տարբերություն Հայաստանի լավատեսություն ներշնչող կառուցողական մոտեցման և խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտությունը լուծելու դիրքորոշման, միայն հոռետեսությամբ են համակում. «Եթե Ադրբեջանն իսկապես տրամադրված է փոխզիջումների և հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը, ապա ինչո՞ւ այդ երկրի իշխանությունների կողմից նման դիրքորոշումը հաստատող հրապարակային հայտարարություններ չեն արվում, այլ գործում են հակառակ տրամաբանությամբ, թերևս մտածելով, որ ուժի դիրքից հանդես գալով կստիպեն արագ և ի օգուտ իրենց փաստաթուղթ ստորագրել: Այդ մոտեցումը դատապարտված է»,- շեշտել է ՀՀ վարչապետը, նշելով, որ դժվար է պատկերացնել, թե ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանի նախագահը բանակցություններում փոխզիջումային համաձայնության գալու պարագայում, ինչպե՞ս է ժողովրդին բացատրելու իր հայտարարությունների իմաստը:


Սերժ Սարգսյանը հիշեցրել է նաև, որ ԼՂՀ-ում առաջիկայում պատրաստվում են նախագահական ընտրությունների, և իր ընտրությունը կատարած Արցախի ժողովուրդը, պարզ չէ, թե նորընտիր նախագահին ի՞նչ պատվիրաններ է տալու և ըստ այդմ, ինչպիսի՞ դիրքորոշմամբ է հանդես գալու ԼՂՀ նախագահը:


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, կիսելով ՀՀ վարչապետի մտահոգությունը ադրբեջանական ռազմաշունչ քարոզչության հետ կապված, փորձել է դա բացատրել ադրբեջանական ԶԼՄ-ների գործելաոճով, ասելով, թե վերջին շրջանում նախագահ Ի.Ալիևի մոտեցումներում նման դիրքորոշում, կարծես, չկա: Նա ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտությունը վստահության մթնոլորտում, խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու ԵՄ-ի մոտեցումը և հնարավորինս դրան նպաստելու պատրաստակամությունը:


Սերժ Սարգսյանը ևս վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ փոխզիջումը որևէ մեկը չպետք է ընկալի որպես միակողմանի զիջում և պետք է հասկանալ, որ հակամարտությունը լուծելու խելամիտ որևէ այլ ճանապարհ, քան փոխզիջումը՝ չկա: Ըստ վարչապետի, Հայաստանը պատրաստ է տարբեր մակարդակով շփումների ակտիվացմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն, ցավոք, մինչ այժմ նման դրական ազդակներ ադրբեջանական կողմից չեն եղել:




 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ