Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 նոյեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, էներգետիկայի, ներքին գործերի նախարարները, Երևանի քաղաքապետը կառավարությանը ներկայացրին տեղացած առատ ձյան հետևանքով երեկվանից հանրապետության մարզերում, մայրաքաղաքում, մայրուղիներում առաջացած իրավիճակը և օպերատիվ արձագանքման արդյունքում կատարված աշխատանքն ու առկա խնդիրները: Նշվեց, որ տեխնիկայի խնդիր մայրաքաղաքում և մարզերում չկա, սակայն դժվարություն է առաջացնում ֆինանսական միջոցների բացակայությունը: Առաջացած իրավիճակի և, ընդհանրապես, ձմռան ամիսներին նշված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի որոշակիացման նպատակով կառավարության նիստի ընդմիջմանը վարչապետն իր մոտ հրավիրեց խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարների և Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության արդյունքում նախապատրաստվեց կառավարության որոշման նախագիծ, որն այնուհետև նիստում դրվեց քննարկման և ընդունվեց: Ըստ այդ որոշման, 2001թ. առաջացած խնդիրների լուծման համար կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվեց 50 մլն դրամ, որից 40 միլիոնը՝ տրանսպորտի և կապի նախարարությանը, 10 միլիոնը՝ մարզերին: 2002թ. համար այդ նպատակով արդեն պետբյուջեի նախագծում 800 մլն դրամ նախատեսված է: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է մեր հանրապետության բնակչության զբաղվածության կարգավորման իրավական հիմքերը, աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրականացման, ինչպես նաև գործազրկության դեպքում՝ սոցիալական պաշտպանության երաշխիքները: Գործադիրը հաստատեց նաև ապրանքի (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը: Որոշման համաձայն, նշված հավաստագրի տրամադրումը և Հայաստանից արտահանվող ապրանքի ծագման երկրի հավաստագրեր տալու համար պետական տուրքի գանձումն իրականացնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը: Կառավարության մի շարք անդամների դիտողություններն օրինագծում ներառելու պայմանով՝ նիստում ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Էլեկտրաէներգիա արտադրող և տեղափոխող ընկերություններում էլեկտրական էներգիայի երկդրույք սակագնային համակարգին անցնելու կապակցությամբ կառավարությունը որոշեց ընդունել, որ 2001թ. մայիսի 1-ից «Հայկական ԱԷԿ», «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Սևան-Հրազդան կասկադ», «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ներում արտադրված էլեկտրաէներգիան հաշվառվում է 2 բաղադրիչների՝ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված հզորության և առաքված էլեկտրաէներգիայի դրույքաչափերով: Ընդունվեց նաև, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տեղափոխված (հաղորդած) էլեկտրաէներգիան հաշվառվում է 2 բաղադրիչների՝ վերոհիշյալ հանձնաժողովի սահմանած ծախսերի, հաստատագրված վճարի և հաղորդված էլեկտրաէներգիայի դրույքաչափերով: Էներգետիկայի նախարարն ընդգծեց, որ որոշումը սպառողների համար սակագնային փոփոխություններ չի նախատեսում և վերաբերում է միայն էլեկտրաէներգիա արտադրող և տեղափոխող ձեռնարկություններին: Գործադիրը համաձայնություն տվեց մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկություններին, այդ թվում ՝ «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին«, «ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին» առաջարկություններին: Կառավարությունն այսօր որոշեց նաև խմելու ջրի ոլորտում միասնական կառուցվածքային և ներդրումային քաղաքականություն իրականացնելու նպատակով «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերով սահմանված լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին: Նույն որոշմամբ «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայությունից հանձնվեց վերոհիշյալ կոմիտեի ենթակայության: Կառավարությունը որոշում կայացրեց «Զորահավաքային նախապատրաստություն և զորահավաքի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններում ուսումնաարտադրական գործընթացը կանոնակարգելու մասին: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային մակարդակի հասցնելու նախապայմաններ ստեղծելու, ինչպես նաև ՀԲ-ի կողմից վարկավորված «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով՝ կառավարությունը որոշեց ստեղծել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ: Գործադիրը հավանություն տվեց նաև «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծերին: ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2002-2003թթ. ուստարվա ընդունելությունը համակարգված և ավելի կազմակերպված անցկացնելու նպատակով՝ կառավարությունը որոշեց ընդունել կրթության և գիտության նախարարության առաջարկությունն ու հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցման 2002/2003 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց ԱՊՀ անդամ երկրների տնտեսական խորհրդի կողմից ներկայացված ԱՊՀ մասնակից պետությունների ազգային շուկաներ ապրանքների և ծառայությունների առաջանցման համար տեղեկատվական մարքեթինգային կենտրոնների ցանցի ստեղծման, մինչև 2005թ. ընկած ժամանակահատվածի միջպետական ծրագրի նախագծին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ