Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 հունիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին:


Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ բարեհաջող իրագործվում են այն բոլոր ծրագրերը, որոնց շուրջ երկու երկրների միջև բարձր մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա հույս է հայտնել, որ ս.թ. հուլիսին կայանալիք Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:


Դեսպան Ալիռեզա Հաղիղյանը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ փոխնախագահի ջերմ ոջույնները, վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ նրա շնորհավորանքը և ՀՀ նոր կառավարությանը, նրա ղեկավարին ու ամբողջ հայ ժողովրդին ուղղված բարեմաղթանքը:


Դեսպանը ևս կարևորել է միջկառավարական հանձնաժողովի նիստը, նշելով, որ հանձնաժողովի իրանական կողմը լրջորեն նախապատրաստվում է այդ նիստին: Նա առաջիկա ծրագրերից ու անելիքներից առանձնացրել է Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, նավթաքիմիայի բնագավառում համագործակցությունը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, նշելով, որ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան մեծապես կնպաստի սահմանամերձ շրջանների զարգացմանը, իսկ լրացուցիչ խմբաքանակը կօգտագործվի Իրանի հետ էլեկտրականության փոխանակման համար: Դեսպան Ալիռեզա Հաղիղյանն ասել է նաև, որ նախատեսվում է ստեղծել համատեղ հանձնախումբ՝ երկկողմ ներդրումները խթանելու նպատակով: ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ ս.թ հուլիսին Թեհրանում կայանալու է միջազգային խոշոր գիտաժողով՝ նվիրված տարանցիկ ուղիներին, որտեղ կքննարկվի նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևորության խնդիրը: Ալիռեզա Հաղիղյանը նշել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի անունով գիտաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել, և Հայաստանի մասնակցությունն այդ միջոցառմանը ցանկալի կլինի:


Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ