Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 17 նոյեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետին կից գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարեց խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Խորհրդի աշխատանքին գործնական բնույթ հաղորդելու և կայացված որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու նպատակով, խորհուրդը հերթական նիստի օրակարգի հարցերին անցնելուց առաջ նախ տեղեկանում է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Ըստ այդմ, այսօրվա նիստում խորհրդի քարտուղար Վահագն Մովսիսյանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի նիստի հանձնարարականների կատարման վիճակը: Դրանցից մեկը տրված էր Զարգացման հայկական գործակալության տնօրենին՝ պարբերաբար ստանալ տեղեկատվություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի մենաշնորհային դիրքի չարաշահման հարցի ուսումնասիրությունների ընթացքի վերաբերյալ: Վ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները, ըստ հանձնաժողովի ներկայացրած գրության, ընթացքի մեջ են և ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը խորհրդին կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվությունը: Հանձնարարված էր նաև ամփոփել և ներկայացնել ս.թ. մայիսի 9-11-ը Նյու Յորքում կայացած «Հինավուրց երկիր-նոր հորիզոններ» խորագրով ներդրումային համաժողովի արդյունքների մասին տեղեկանք: Այն ներկայացվեց՝ առանձին-առանձին նշելով, թե ներդրումային որ ծրագիրն ի՞նչ արձագանք և ընթացք է ստացել: Վահագն Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրվել և վարչապետի հանձնարարությամբ ԶԼՄ-ների միջոցով ներկայացվել է սեպտեմբերի 11-ի նյույորքյան իրադարձությունների ազդեցությունը այդ ծրագրերի վրա: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանին ևս հանձնարարական էր տրվել՝ ս.թ. հունիսի 16-17-ը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կայացած «Արմէքսպո-2001» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության արդյունքների վերաբերյալ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: Զեկուցվեց, որ հանձնարարականը կատարված է. ցուցահանդեսի արդյունքները ներկայացվել է խորհրդի անդամներին: ՀԱԳՄ նախագահը հավելեց, որ չնայած ԱՄՆ-ի հագեցած շուկային, մասնագետները և ցուցահանդեսի այցելուները շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել մեր բազմաթիվ արտադրատեսակների և նույնիսկ՝ գիտական տեխնոլոգիաների նկատմամբ: Ըստ նրա, ամերիկյան շուկայում հայկական արտադրանքը ապագա ունի: Պրն. Ղազարյանը խորհրդի անդամներին ներկայացրեց նաև իր գլխավորած միության առաջարկները՝ այդ ծրագիրը զարգացնելու համար: ՀՀ արդարադատության նախարարությանն էլ հանձնարարվել էր տեղեկանք ներկայացնել ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին օրենսդրության անհրաժեշտության և դրա ընդունման ժամանակացույցի վերաբերյալ: Հանձնարարականը կատարվել էր. արդարադատության նախարարությունը գրությամբ տեղեկացրել է, որ նշված օրենքի մշակման ժամկետի առումով նպատակահարմար է 2002թ. մարտ ամիսը: Հանձնարարականների կատրաման ընթացքը քննարկելուց հետո, գործարարության աջակցման խորհուրդն անցավ նիստի օրակարգի մյուս հարցերին: ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց «Հայաստան. կարգավորիչ և վարչարարական ծախսերի հետազոտություն» ծրագրի հաշվետվությունը, որի նպատակն է եղել գնահատել Հայաստանի կառավարության կողմից անցկացված զանազան կանոնակարգային և քաղաքականության բարեփոխումների ազդեցությունը, իբրև երկրում բարեփոխումների միջոցով ներդրումային միջավայրը բարելավելու ջանքերի մաս: Ներկայացված հետազոտությունը, ՀԲ-ի նախաձեռնող խմբի հետ, ՀՀ կառավարությունն իրականացրել է 2000 և 2001թթ. ընթացքում համագործակցության արդյունքում: Գնահատվել է պետական կանոնակարգերի, պահանջների և ինստիտուցիոնալ կարգավորումների ազդեցությունը մասնավոր ընկերությունների վրա: Խորհրդի նիստին հրավիրված ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը նշեց, որ հետազոտությունների արդյունքները բավականին տպավորիչ են և ցույց են տալիս նշված բնագավառում 2000թ.-ի համեմատությամբ 2001-ին արձանագրված առաջընթացը՝ սղաճի ցածր մակարդակ, մրցակցության դաշտի ընդլայնում և այլն: Գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող հետևողական և արդյունավետ աշխատանքի համար պրն Սաադաթը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և նրա գլխավորած գործարարության աջակցման խորհրդին՝ նշելով, որ ուսումնասիրությունները վկայում են ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի առավելությունը, իբրև ամենաազատական և բաց տնտեսությամբ երկիր: ՀԲ ներկայացուցիչն ավելացրեց, որ բիզնես միջավայրի բարելավման գործում դեռ բավականին անելիքներ, այնուամենայնիվ, կան և առաջարկեց գործարարության աջակցման խորհրդում խոչընդոտների վերաբերյալ վերոհիշյալ ուսումնասիրությունների դիտարկումները դարձնել առանձին քննարկումների թեմա: ՀՀ արդյունաբերության և առւևտրի նախարար պրն Կարեն Ճշմարիտյանը ծրագրի հետ կապված մանրամասնեց, որ հետազոտության ընթացքում հարցմանն են ենթարկվել տարբեր ոլորտներում գործող 200 ձեռնարկությունների ղեկավարներ: Արդյունքները ցույց են տվել, որ 2000թ.-ի հեմամատ այս տարի 25-30 տոկոս բարելավում է տեղի ունեցել կառավարության կարգավորման ներքո գտնվող և գործարարությանն առնչվող բոլոր բնագավառներում: Նշվեց, որ տվյալները ս.թ. օգոստոս-սեպտեմբերի դրությամբ են, և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ևս բավականին դրական տեղաշարժեր են եղել: Վարչապետին կից գործարարության աջակցման խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին նաև առանձին գործարարներից ստացված առաջարկները: Դրանցից մեկ «Հայ-ամերիկյան հեռուստատեսային հաղորդակցություն» ՓԲԸ-ի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև առաջացած տարակարծությունն էր՝ հիշյալ ընկերության վերալիցենզավորման անհրաժեշտության հետ կապված: Խորհուրդը հրավիրել էր երկու կողմերի ներկայացուցիչներին և լսեց նրանց տեսակետներն ու հիմնավորումները: Որոշվեց եկող շաբաթվա ընթացքում շահագրգիռ նախարարությունների և տարաձայնություն ունեցող երկու կողմերի մասնակցությամբ ՀՀ վարչապետի մոտ հրավիրել խորհրդակցություն ու փորձել խնդրին լուծում գտնել: Ըստ վարչապետի, հակառակ դեպքում, վերջին խոսքը կասի դատարանը: Նիստում քննարկվեց նաև «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի առաջարկը՝ կապված հարգորոշման և հարգադրոշման սակագների ու, առհասարակ, այդ ոլորտի գործունեության հետ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ