Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 հունիսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը:

Ողջունելով պարոն Միգել Անխել Մորատինոսի այցը Հայաստան՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կնպաստի ոչ միայն ԵԱՀԿ-ի հետ մեր երկրի համագործակցության առավել խորացմանը, այլև հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության արտգործնախարարը ևս կարևորելով այդ համագործակցությունը, նշել է, որ Իսպանիան և Հայաստանն արդեն ժամանակն է, որ հայտարարեն քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում նոր որակի հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու մասին: Նա նշել է, որ Իսպանիան պատրաստվում է Հայաստանում բացել դեսպանատուն, ինչը ևս զգալիորեն կնպաստի երկկողմ հարաբերությունների սերտացմանը:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով իր երկրի տնտեսական հնարավորությունները և նշելով, որ բավականին տպավորված է Հայաստանի տնտեսական ցուցանիշներով ու տնտեսության դինամիկ աճով, Միգել Անխել Մորատինոսն ասել է, թե աշխարհում ամենախոշոր ներդրողներից մեկը համարվող Իսպանիան Հայաստանում ևս կարող է ամենատարբեր ոլորտներում զգալի ներդրումներ կատարել:

Նա ընդգծել է, որ իբրև ԵԱՀԿ գործող նախագահ ևս, այս այցը էական է, նկատի առնելով, որ այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, սպասվում են կարևոր որոշումներ, և ԵԱՀԿ-ի առաքելությունն է այդ բանակցություններում ներգրավված ճիշտ որոշում կայացնող անձանց խրախուսելն ու հայ և ադրբեջանական ժողովուրդների համար դրական միջավայր ստեղծելը:

Մինչ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետի հետ ավելի մանրամասն զրուցելը, ԵԱՀԿ գործող նախագահը նախ շնորհավորել է նրան՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, շեշտելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության բարձր որակավորում ունեցող մասնագետները շատ դրական ու գերազանց գնահատականներ են տվել ընտրություններին: Նա նշել է, որ ըստ այդմ, լավ հիմք է ստեղծված ՀՀ նախագահական ընտրություններից առաջ այդ փորձն օգտագործելու, նաև՝ որոշակի բարելավումների ուղղությամբ աշխատանք տանելու համար: Միգել Անխել Մորատինոսը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է այդ ժամանակ ևս հնարավորինս աջակցելու բարձր մակարդակով և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով հնչած գնահատականների և շնորհավորանքի համար, ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները հետագա ընտրությունների համար որոշակի չափանիշ լինելով հանդերձ, դեռևս կատարելագործման կարիք ունեն, որպեսզի համարվեն ամբողջությամբ միջազգային չափանիշներին համապատասխան: Նա հույս է հայտնել, որ մինչ այդ իրականացվելիք աշխատանքի արդյունքում, 2008թ. ՀՀ քաղաքական բոլոր ուժերին կհաջողվի անցկացնել ավելի լավ ընտրություններ, քան 2007թ. էր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Սերժ Սարգսյանը վերահաստատել է հայկական կողմի մոտեցումը՝ հակամարտությունը փոխզիջման և խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Վարչապետը միաժամանակ նկատել է, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լսելիս առանձնապես լավատեսությամբ չի համակվում, այդուհանդերձ, հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպումն արդյունավետ կլինի: ԵԱՀԿ գործող նախագահը ևս լավատեություն է հայտնել, հուսալով, որ այդպիսով քաղաքական հիմք կդրվի հետագա բանակացությունների համար:

Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը ևս, որի հետ, ըստ նրա, արդեն իսկ գործակցության ավանդույթ է ձևավորվել: Նշելով, որ ներկայումս գրասենյակի կողմից երեք ծրագիր է իրականացվում Հայաստանում, որոնք կարևոր նշանակություն ունեն համապատասխան ոլորտների զարգացման համար, նա հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ այսուհետ ևս այն շարունակելու և զարգացնելու: Վարչապետը հատկապես ընդգծել է Մելանժի ծրագիրը:

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարարը մի շարք հարցերում, այդ թվում՝ ընտրությունների վերաբերյալ, ՀՀ վարչապետի տեսակետները լսելով, նշել է, թե այդ ամենը վկայում է ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին, նկատելով, որ ժողովրդավարությունը մի գործընթաց է, որն անընդհատ անհրաժեշտ է ամրապնդել:

 

 

  

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ