Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց Համաշխայհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր ՀԲ-ի առաքելությունը: Վերջինս մեր երկիր է ժամանել Երևանի ջրամատակարարման ապահովման նախագծի ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրների լուծմանը միտված պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Հանդիպման ընթացքում ՀԲ-ի փորձագետների խումբը, որը գլխավորում է պրն Բրեյն Սմիթը, ՀՀ վարչապետին ներկայացրեց առաքելության ուսումնասիրությունների արդյունքները՝ ակնկալելով առաջարկությունների վերաբերյալ ստանալ վարչապետի և հանադիպմանը ներկա հայկական կողմի մասնակիցների դիտողություններն ու նկատառումները: Երկուստեք արձանագրելով, որ ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում վիճակն անմխիթար է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերում, ընդգծվեց Երևանում ստեղծված իրավիճակի պատճառները հստակեցնելով, խմելու ջրի համակարգի կառավարումն ստանձնած իտալական ընկերության, ՀԲ-ի և ՀՀ կառավարության միջև բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամեկտում շարունակելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա առկա խնդիրների լուծման գործում ընդհանուր եզրեր գտնել, ամրագրել հստակ ժամանակացույց և շարժվել առաջ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրկին հավաստեց կառավարության պատրաստակամությունը իր ստանձնած պարտավորություններն անվերապահորեն կատարելու հարցում, նույնն ակնկալելով վերոհիշյալ համակարգի կառավարումն ստանձնած ընկերությունից: Վերջինս, ըստ կառավարության փաստարկների, իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը մեծ պատասխանատվությամբ չի վերաբերում, ինչից տուժում է ծրագիրը և առաջին հերթին՝ մայրաքաղաքի բնակչությունը: Այս ամենը նկատի առնելով, հանդիպման կողմերը պայմանավորվեցին առաջիկա երկու-երեք օրերին հստակեցնել ծրագրի իրագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկները և միասնական քննարկել հետագա քայլերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ