Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 հունիսի 2007


Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և այդ բնագավառում երկարամյա ու բեղմնավոր գործունեության համար այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալագրերով խրախուսել է մի շարք հասարակական ու բարեգործական կազմակերպությունների: Մասնավորապես, ՀՀ կառավարության ղեկավարի կողմից շնորհակալագիր են ստացել «Փրկություն» հաշմանդամ երեխաների օգնության բարեգործական միություն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրեր կազմակերպությունները, «Մի Օ ԷՅ ԷՖ» մանուկների բարեգործական հիմնադրամը, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների հասարակական բարեգործական կազմակերպությունը, «Նարեկացի» արվեստի միավորումը, «Զինվորի մայր» բարեգործական կոմիտե-հասարակական կազմակերպությունը, «Նախաբեմ» կրթամշակութային միությունը, «Նոր անուններ» հասարակական կազմակերպությունը, Հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միությունը, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը և «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը:


ՀՀ կառավարությունում այսօր կազմակերպված ընդունելության ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը վերոնշյալ կազմակերպություններին հանձնել է շնորհակալագրերը:


ՀՀ վարչապետին առընթեր կանանց խորհրդի համակարգող Կարինե Կիրակոսյանը երախտագիտություն է հայտնել երեխաների խնդիրներով մտահոգ հասարակական և բարեգործական կազմակերպություններին՝ տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար և նշել, որ ՀՀ վարչապետին առընթեր կանանց խորհուրդն ու Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը միջնորդել են ՀՀ վարչապետին՝ նշված կազմակերպություններին խրախուսելու համար: Կ.Կիրակոսյանն ընդգծել է, որ երեխաների հետ կապված խնդիրները միշտ եղել են կառավարության ուշադրության կենտրոնում, իրենց օրենսդրական կարգավորումն են ստացել երեխաներին առնչվող շատ խնդիրներ: Եվ վարչապետի խրախուսանքին արժանացած կազմակերպություններն իրենց աշխատանքով նպաստել, օգնել են այդ խնդիրների լուծմանը:


Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել հատուկ խնամքի և հոգածության կարիք ունեցող որբ, հաշմանդամ, կարիքավոր երեխաների խնդիրների լուծմամբ զբաղվող կազմակերպություններին աջակցությունն ու նրանց հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ այդ կազմակերպություններն իրենց շնորհակալ ու անչափ կարևոր աշխատանքով աջակցում են նաև կառավարությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ