Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ: Օրակարգում «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Գարեգին Չուքասզյանի՝ «Էլեկտրոնային զարգացումը և Հայաստանը» թեմայով զեկույցն էր, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ստեղծված առաջին տեխնոպարկի գործունեության մասին «Վիասֆեր» տեխնոպարկի հիմնադիր Ա.Մորոյանի ելույթը պարկի գործունեության վերաբերյալ, աշախատանքային խմբերի ղեկավարների զեկուցումներն իրենց ընթացիկ աշխատանքների մասին: Նիստում քննարկվեց նաև ՀՀ պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման ծրագիրը: Մինչ այդ խորհրդի անդամներին ներկայացվեց նախորդ՝ հոկտեմբերի 9-ի նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը, ըստ հանձնարարականի, ներկայացրել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում գործող ծառայությունների և դրանց համապատասխան սակագների մասին տեղեկանք, սակայն այն թերի է՝ դրանում ներառված չեն հեռահաղորդակցության սակագները: Վարչապետը հանձնարարեց տրանսպորտի և կապի նախարարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ծառայությունների ցանկն ու սակագները: Նիստում նշվեց, որ «ԱրմենՏելի» հետ կառավարության բանակցություններում այս հարցը ևս նախատեսվում է քննարկել: Մեկ այլ հանձնարարական, որ տրված էր կրթության և գիտության նախարարությանը, վերբերում էր հանրակրթական դպրոցներում առկա համակարգչային ուսուցման դասարանների տեխնիկական հագեցվածության, դրանց տեղաբաշխման և ձեռքբերման ֆինանսական աղբյուրների մասին տեղեկանք ներկայացնելուն: Վարչապետը պահանջեց ավելի հստակ և մանրամասն տեղեկատվություն, որը ճշգրիտ կարտացոլի բոլոր դպրոցների պատկերը և հնարավորություն կտա դպրոցների տեխնիկական հագեցվածության ու ուսուցման հարցերը ծրագրավորված կազմակերպել: Խորհրդի անդամներին զեկուցվեց, որ նախորդ նիստի հանձնարարականներից մեկը ևս կատարվել է. ՀՀ ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագրության վարչությունը շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել է քննարկումներ ոլորտին վերաբերող հայկական ստանդարտների և համակարգերի մշակման, դրանց ներդրման մեխանիզմների մասին: Առաջարկությունը եկող երկուշաբթի կներկայացվի ՀՀ վարչապետին: Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ընդլայնվել է այդ հարցով զբաղվող հանձնաժողովի կազմը՝ ընդգրկելով ոլորտի մասնագետների: Ս.թ. նոյեմբերին կազմակերպվելիք «Էլետրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար» միջազգային կոնֆերանսի ժամանակ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները, ըստ խորհրդի՝ այդ հարցով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Գ.Չուքասզյանի, նյույորքյան դեպքերի պատճառով հետաձգվել է և, թերևս, կանցկացվի 2002թ. գարնանը: Խումբը մինչ այդ կաշխատի և ծրագրերի մասին կտեղեկացնի խորհրդին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ