Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 մայիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անատոլի Չուբայսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:


Հանդիպման սկզբում Անատոլի Չուբայսը նախ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և ՀՀ կառավարությանն ու վարչապետին մաղթել հաջողություններ: Նա Սերժ Սարգսյանին ներկայացրել է խորհրդի նիտում քննարկված հարցերի շրջանակը և գործունեության առաջնահերթությունները: Անատոլի Չուբայսը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկակական շուկայի ձևավորման վերաբերյալ օրերս Յալթայում համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ստորագրած համաձայնագիրը:


Բարձր գնահատելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը, «ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը մշտապես զգացել է ՀՀ իշխանությունների շահագրգիռ աջակցությունը: Ա. Չուբայսը խոսել է նաև ԱՊՀ երկրների էներգահամակարգերը եվրոպական երկրների էներգահամակարգերի հետ համաժամանակյա միացման ծրագրերի մասին:


ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել փոխշահավետ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում, իր հերթին նշելով, որ դրական է վերաբերվում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ու Հայաստանի ներգրավմանը միասնական էներգահամակարգում:


Զրուցակցի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է նաև ՀՀ տնտեսության վիճակը, վերջին տարիներին տարբեր ոլորտներում կառավարության գործունեության արդյունքները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ