Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի ղեկավար Բրանիսլավ Զեկիչին: Արձանագրելով երեխաների հիմնախնդիրների լուծման գործում միջազգային այդ կառույցի ներդրած ջանքերի արդյունավետությունը, վարչապետը հավաստեց, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու գրասենյակի գործունեությանը Բրանիսլավ Զեկիչը, շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին աջակցության համար, նշեց, որ իր գլխավորած գրասենյակը նախաձեռնել է առաջիկա հինգ տարիներին իրագործվելիք ծրագրերի մշակման աշխատանքները, որոնց ավարտը կհամընկնի 2002 թ. մայիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանուկների հիմնախնդիրներին նվիրված նիստի անցկացման հետ: Մինչ այդ, սակայն, այս տարվա նոյեմբերի վերջին նիստի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար տարբեր երկրների ներկայացուցիչների հավաք կգումարվի Ստոկհոլմում: Այդ կապակցությամբ, ըստ պրն Զեկիչի, իրենք ակնկալում են Հայաստանի կառավարության օժանդակությունը ազգային հավաք կազմակերպելու և միջոցառումների ամփոփ ծրագիր մշակելու համար: Պարոն Զեկիչը գոհունակությամբ տեղեկացրեց վարչապետին, որ երեխաների հիմնախնդիրների լուծման, մասնավորապես առողջապահության ու կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումների տեսակետից Հայաստանը բավական առաջատար դիրք է գրավում այլ երկրների շարքում: Նա հույս հայտնեց, որ դժվարություններ չեն առաջանա նաև անչափահասների բարոյական դաստիարակությանը, նրանց աշխատանքի արգելմանը վերաբերող եվրոպական կոնվենցիաներին միանալու հարցում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Հայաստանի կառավարությունը այսուհետ ևս աջակցելու է ոչ միայն նշված կոնվենցիաներին միանալու խնդրին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի գործունեությանը, այլև ՄԱԿ-ի ու եվրոպական կազմակերպությունների հովանու տակ իրագործվող այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի ապագա քաղաքացիների, միջազգային չափանիշներով կրթված սերնդի դաստիարակությանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ