Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 նոյեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և դեկտեմբերի 10-14-ը Մոսկվայում անցկացվելիք ԱՊՀ հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված հարցեր: ԶՀԳ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը ներկայացրեց ցուցահանդեսի հայկական տաղավարի նախապատրաստական աշխատանքներն ու դեռևս չլուծված խնդիրները: Ըստ նրա, նախատեսված միջոցառումների իրականացումն ընթանում է կազմված ժամանակացույցին համապատասխան: Ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել արդյունաբերական արտադրության տարբեր ոլորտները ներկայացնող 230 կազմակերպության, մասնակցության հայտ է ներկայացրել 37-ը, որոնց հետ պայմանագրերն արդեն կնքված են: Դրանց թվում են «Երևանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Արմենմոտոր», «Ստեկլոմաշ», «Կոննեկտ» և այլ ձեռնարկություններ: Միացյալ տաղավարներ կզբաղեցնեն Արդյունաբերողների միության ներկայացրած 6 և Յու-Էս-Դի-Էյ ՄԱՊ (USDA MAP) կազմակերպության ներկայացրած 13 ձեռնարկությունները: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տաղավարի տարածքը կկազմի 150 քմ: Պատրաստվում են ցուցահանդեսին վերաբերող տեղեկատվական նյութերը՝ բիզնես ուղեցույցներ, պրակներ, կատալոգներ, կազմակերպվել է ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք սեմինարի նյութերի և «Հայաստանի ներդրումային միջավայրը» թեմայով զեկույցը, ավարտվել են ցուցահանդեսային տաղավարի նախագծման աշխատանքները: Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարականներ տվեց ծագած որոշ ֆինանսական և այլ խնդիրների վերաբերյալ՝ աշխատանքների ընթացքը, ընդհանուր առմամբ, գնահատելով բավարար:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ