Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբբաս Ալ-Բադրիին: Վարչապետը հույս հայտնեց, որ երկուստեք դեսպանությունների բացումից հետո, ժամանակն է ակտիվացնել երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքները, մանավանդ, որ բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև նաև պատմությամբ են ամրագրված: Այդ առումով, Անդրանիկ Մարգարյանը նշեց Իրաքի ժողովրդի բարյացկամ վերաբերմունքը դարասկզբի հայոց ցեղասպանության հետևանքով այդ երկրում ապաստան խնդրած մեր հայրենակիցների նկատմամբ: Ըստ վարչապետի, Հայաստանը, գտնվելով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խաչմերուկում՝ ձգտում է կառուցողական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Արաբական երկրների և Իրանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ տեղ է գրավում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Իրաքի համագործակցության զարգացումը մասնավորապես Սիրիայի և Իրանի հետ, ըստ վարչապետի, Հայաստանի համար հաղորդակցության նոր ուղիների հաստատման հույս են ներշնչում և կարող են փոխշահավետ լինել: Անդրանիկ Մարգարյանը կարևորեց հայ և իրաքցի գործարարների փոխգործակցության առաջին քայլերը՝ հայ գործարարների այցը Իրաք, միմյանց հնարավորություններին ծանոթանալն ու համագործակցության որոշակի համաձայնությունները: Տնտեսականից բացի, վարչապետը գործակցության մեծ ներուժ է տեսնում նաև մշակութային, կրթական, գիտական ոլորտներում: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանը հակիրճ ներկայացրեց նաև ղարաբաղյան հակամարտության լուծման ներկայիս գործընթացը, ընդգծելով, որ այն ոչ թե կրոնական բնույթի հակամարտություն է, որով Ադրբեջանը փորձում է իսլամական երկրները հակադրել Հայաստանին, այլ սեփական հողի վրա ապրող ժողովրդի ազգային ազատագրական պայքար: Հայաստանի Հանրապետությունում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբբաս Ալ-Բադրին ևս հավաստեց իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը Հայաստանի հետ կապերի սերտացման գործում, նշելով, որ այդ դեպքում մեր երկիրը կարող է օգտվել Իրաքի ունեցած հնարավորություններից, ինչպես վարվում են այդ երկրին սահմանակից և ոչ սահմանակից շատ երկրներ: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման գործընթացում նկատվող պասիվության պատճառները պարզելն ու դրանք վերացնելը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ