Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 մայիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է գետերի գարնանային վարարումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ վնասները բավականաչափ մեծ են, ընդ որում և մասնավոր՝ քաղաքացիներին հասցված, և պետական ենթակառույցներին՝ կամուրջներին, ճանապարհներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պարտավոր է և անպայման միջոցներ է գտնելու այդ հետևանքները վերացնելու համար: Վարչապետը կարևորել է ուսումնասիրությունների արդյունքում իրավիճակի և հասցված վնասների մասին կառավարությանը ստույգ տեղեկություններ հաղորդելը: Նա ՀՀ տարածքային կառավարման նախարարին, փրկարար ծառայությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է ձևավորել եռակողմ հանձնաժողով՝ անպայման մասնակից դարձնելով նաև մարզպետներին, և ուսումնասիրություններն արագ ավարտելուց հետո, տեղեկություններ հաղորդել կառավարությանը, որպեսզի հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկվեն:


Այնուհետև անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը հաստատել է օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները:


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների՝ մասնավորապես, թմրամոլության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համակարգված պայքար կազմակերպելու անհրաժեշտությամբ: Երեք օր ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 841 մլն 593.2 հազար դրամ, որից 124 մլն 873 հազար դրամը՝ ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման և 716 մլն 720.2 հազար դրամը՝ ՀՀ ՊՆ զորամասերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար: Նշված գումարները հատկացվել են «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհային տնտեսության համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվելիք աշխատանքների գնման մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներից:


Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշումը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, կառավարությունը որոշել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N1151-Ն որոշումը: Սահմանվել է, որ այն տարածվում է 2006թ. ապրիլի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել «Սպասարկում և մատակարարում» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1359.4 քմ ընդհանուր մակերեսով և 474 հազար 896 դրամ հաշվեկշռային արժեքով շինությունով և գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3920.0 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Որոշման համաձայն, ՀՀ-ի կողմից ձեռք բերված հիշյալ գույքը կներդրվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ մասը: Որոշման ընդունումը պայմանավորված է 2005թ. հոկտեմբերի 24-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որով արդեն իսկ համակողմանիորեն լուծված են այն խնդիրները, որոնց կարգավորումը նախատեսված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիշյալ հոդվածով:


Նիստում գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N1474-Ն որոշման մեջ, որով «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է հիշյալ որոշմամբ հաստատված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության ՊՈԱԿ-ների ցանկում: Որոշումն ընդունվել է՝ նկատի առնելով, որ ՀՀ կառավարության 2003թ նոյեմբերի 27-ի N1558 որոշմամբ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորություններն արդեն իսկ վերապահվել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:


Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N1914-Ն որոշման մեջ, գործադիրը ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկում ընդգրկել է նաև ՀՀ ոստիկանության քննչական ստորաբաժանումների ծառայողներին՝ նրանց համար գործող օրենսդրությամբ սահմանված 30-ի փոխարեն՝ 42 տարեկանը սահմանելով ծառայության անցնելու առավելագույն տարիք:


Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. N174-Ն որոշման մեջ, ըստ որի ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման շրջանավարտների նկատմամբ ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս՝ ներկայիս 1 ամիս ժամկետով ստաժավորման փոխարեն, նախատեսվում է մինչև 1 տարի ժամկետով կազմակերպել ղեկավար-դաստիարակչական աշխատանքներ, ինչպես դա իրականացվում է ոստիկանությունում պաշտոնի նշանակվող քաղաքացիների նկատմամբ:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 20 մլն 70 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 21 մլն 74 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Քուչակի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 49.6 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, իսկ 155 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ատեքս նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով՝ իր աշխատավորական կոլեկտիվին: Մեկ այլ որոշմամբ ՀՀ ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգված, 38 շենք, թիվ 17 ծառայողական բնակարանը՝ 73.91 քմ. ընդհանուր մակերեսով նվիրաբերվել է այնտեղ բնակվող պաշտոնաթող միլիցիայի փոխգնդապետ Արամ Մաթևոսյանին՝ որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:


Կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, երկրորդ եռամսյակում 159 հազար 515 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2007թ. մարտի 25-ին կայացած Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 18-ի «Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագծի մասին» N1340-Ն որոշման պահանջները, կառավարությունը որոշել է ՀՀ Սյունիքի մարզի տարբեր նպատակային նշանակության 95.07 հա հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա: Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ