Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 նոյեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշում կայացրեց պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում չափաբաժինների հավաքագրման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքի կազմակերպման մասին, որի նպատակն է այդ չափաբաժինների հավաքագրման և նշված միջոցները պետբյուջե ուղղելու գործընթացի կանոնակարգումը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջով գործադիրը հաստատեց քաղաքաշինության բնագավառի գործունեությունների լիցենզավորման կարգը և այդ գործունեությունների իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը: Ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի հիշատակը հավերժացնելու և նրա գործունեությունը հասարակության լայն շրջաններում տարածելու, լուսաբանելու նպատակով՝ կառավարությունն ստեղծեց ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկ: Կառավարությունը քննարկեց և համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետություններ ներմուծվող պոտենցիալ վտանգ ներկայացնող արտադրանքի հիգինիկ գնահատման փոխադարձ գործունեության կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը և դրանից բխող՝ «Բնակչության առողջության պահպանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը: «Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքի համապատասխան, գործադիրը որոշեց հողային պետական տեսչական իրավասությունները մարզերում (Երևան քաղաքում) վերապահել համապատասխան մարզպետներին (Երևանի քաղաքապետին): Կառավարությունը հաստատեց «Տեղեկատվության և հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր» ծրագիրն ու հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանման ծախսերը (22 մլն 500 հազար դրամ); ինչպես նաև հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստման գծով պետական պատվերի թեմատիկ ուղղությունները՝ դրանց համար նախատեսելով համապատասխանաբար 177 մլն 511 հազար 500 դրամ և 146 մլն 162 հազար դրամ գումար: ԱՊՀ պետությունների հետ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման, ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կանոնադրական խնդիրների իրականացման և ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կառավարության կողմից՝ Հայաստանում ռուսական համայնքների պահպանման ու միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով որոշվեց ստեղծել «Երևան - Մոսկվա առևտրա - արդյունաբերական կենտրոն հիմնադրամ»: Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Կիպրոսի հանրապետության կառվարության միջև ռազմական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Գործադիրը որոշում կայացրեց նաև ՀՀ ՊՆ, ԱԱ, ՆԳ և կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման մասին: Այսօրվա նիստում կառավարությունը քննարկեց նաև հարկային ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու հարկային դաշտի կայունացմանն ուղղված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարությունն այն ընդունեց՝ 3 օր ժամկետ տալով առաջարկված խմբագրական աշխատանքների և նոր առաջարկների ներգրավման համար: Մինչև փաթեթը ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը՝ կարևորվեց խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ