Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 մայիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայկե Փայչին:


Ընդգծելով վերջին տարիներին երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման փաստը, որը դրսևորել է նաև բարձր մակարդակի մի շարք փոխայցելությունների իրականացմամբ, կողմերն արտահայտվել են այդ գործընթացը շարունակելու և ավելի խորացնելու օգտին: Վարչապետը նշել է, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը Հայաստանը կարևորում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ եվրոպական և եվրատլանտյան համագործակցության զարգացման համատեքստում: Ըստ նրա, Գերմանիան՝ որպես Եվրամիության ներկայիս նախագահող երկիր, ինչպես նաև ԵՄ խոշորագույն դոնոր երկրներից մեկը, կարող է նշանակալից ներդրում ունենալ նաև ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման փուլում:


Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Գերմանիայի դեսպանն ասել է, որ տարբեր դիտորդական առաքելությունների գնահատականները, ընդհանուր առմամբ, խոսում են ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին, որոնք բավականին մեծ առաջընթաց են նախորդների նկատմամբ: Տիկին Հայկե Փայչեն հույս է հայտնել, որ արված որոշակի դիտողություններն ու առաջարկությունները, նկատված թերությունները, որոնց մասին նշել է նաև ՀՀ նախագահը, մինչև մյուս ընտրություններ հաշվի կառնվեն ու կշտկվեն: Մեջբերելով գերմանական ասացվածքը, ըստ որի՝ ընտրություններից հետոն ժամանակաշրջանն է հաջորդ ընտրություններից առաջ, դեսպանը կարևորել է յուրաքանչյուր ընտրությունից դասեր քաղելը: Կիսելով դեպանի տեսակետը՝ որ յուրաքանչյուր ընտրություն նախորդից պետք է տարբերվի առավել բարելավված ու մեկ քայլ առաջ լինելով, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր ժողովրդի կարծիքը, որը ևս փաստում է նախորդ ընտրությունների համեմատ արձանագրված առաջընթացի մասին. «Մենք այս ընտրությունների հաջողությունից գլխապտույտ չունենք ու վստահ ենք, որ կգա ժամանակը և դա կլինի ոչ հեռու ապագայում, որ հայաստանյան ընտրությունները կգնահատվեն ամբողջությամբ միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել հնչած գնահատականի համար և կարևոր է համարել այն բոլոր երկրների, միջազգային կազմակերպությունների կարծիքներն ու դիտողությունները, որոնք աջակցել ու աջակցում են մեր երկրին՝ առկա խնդիրների լուծման ճանապարհին և որոնց հետ Հայաստանը համագործակցում է:


Դեսպանի հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը, որի ղեկավարն է վարչապետը, կառավարություն կձևավորի առանց խորհրդարանական մյուս քաղաքական ուժերի, վարչապետը պատասխանել է, որ Հանրապետական կուսակցության հնարավորությունները միանգամայն ներում են այդ քայլին գնալու համար, սակայն իրենք փորձելու են ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրդարանում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու և բոլոր կարող ուժերի հնարավորություններն ի շահ մեր պետության ու ժողովրդի օգտագործելու համար, նրանց ևս մասնակից դարձնել այդ աշխատանքին:


Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ևս զրուցակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել, նշելով, որ տնտեսական համագործակցության առումով դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա, որի ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Դեսպան Հայկե Փայչին նշել է, որ գերմանական կառավարության աջակցությամբ Հայաստանում իրագործված բոլոր ծրագրերից գերմանական կողմը գոհ է և շարունակելու է փոխգործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ շուկայի ազատականացման ու բարեփոխումների, հիպոթեքային շուկայի զարգացման և մի շարք այլ ուղղություններով: Դեսպանը տեղեկացրել է, որ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը ևս մշակման վերջին փուլում է և շատ շուտով պատրաստ կլինի ստորագրման: Նա վստահեցրել է, որ իր երկիրը հունիսի վերջին ԵՄ նախագահության ժամկետի ավարտից հետո էլ կշարունակի նույն շահագրգռությամբ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում:







Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ