Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ’Քոննորին և նրա գլխավորած պատվիրակությանը: Քննարկվեցին կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, նյույորքյան ողբերգական իրադարձությունների և դրա հետևանքների ազդեցությունը նախատեսած ծրագրերի ու ընթացիկ աշխատանքների վրա, կառուցվածքային բարեփոխումների SAC -4 վարկի երկրորդ և լողացող չափաբաժինների, ինչպես նաև SAC -5 վարկի տրամադրման հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ նաև աղքատության կրճատման ռամավարական ծրագրի իրագործմանն ուղղված առաջիկա քայլերին: ՀԲ տարածաշրջանային տնօրենը դրվատանքով խոսեց մի շարք բնագավառներում կառավարության գործունեության մասին, ընդգծելով վարչապետի գլխավորած գործարարության աջակցման խորհրդի գործունեության արդյունքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, Զարգացման հայկական գործակալության աշխատանքի ակտիվացումը և կառավարության ղեկավարի հատուկ ուշադրությունն այս կառույցի աշխատանքներին: Տիկին Օ’Քոննորը դրական արտահայտվեց նաև բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ, որն ըստ նրա, անկախ արդյունքներից, ըստ ժամանակացույցի, մինչ այժմ պատշաճորեն իրագործվել է կառավարության կողմից: Այս հանգամանքը, Ջուդի Օ’Քոննորի հավաստմամբ, ՀԲ-ը նկատի կառնի: ՀԲ տարածաշրջանային տնօրենը հույս հայտնեց, որ մեր երկրում արձանագրված տնտեսական աճը, մակրոտնտեսական ցուցանիշները տնտեսության մեջ առաջիկայում կարտահայտվեն դրական տեղաշարժերով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Նա ափսոսանքով ավելացրեց, որ նյույորքյան ահաբեկչությունը և դրան հաջորդած համաշխարհային գործընթացները տնտեսական առումով որոշակիորեն նվազեցրին տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի գրավչությունն, ինչը արդրադարձավ և՛ ներդրումների ներգրավման, և՛ ԲԷՑ-երի մասնավորեցման գործըթացների վրա: Ջուդի Օ’Քոննորը որջունելի համարեց 2002 թ. պետբյուջեում սոցիալական ծախսերի ավելացումը, պետական կառավարման բարեփոխումներին գործադիր իշխանության գործնական մոտեցումը: SAC-4 վարկի երկրորդ՝ 15 մլն դոլար չափաբաժնի ժամանակին ստացման հետ կապված, տկն Օ’Քոննորի հավաստմամբ, ՀԲ-ը խնդիր չունի և գնահատում է կառավարության ջանքերը: Ըստ նրա, հիմնական բանակցությունները պետք է վարվեն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այդ վարկի մնացած՝ 20 մլն դոլարը, որը լողացող չափաբաժին է, դեռևս լրացուցիչ քննարկման խնդիր ունի, կապված մասնավորեցման գործընթացի հետ: ՀԲ-ի ներկայացուցիչը վստահ չէր, որ 2001 թ-ին Հայաստանը կստանա այդ գումարը, չբացառելով, որ բանակցությունները բարեհաջող ավարտվելու դեպքում, եկող տարեսկզբին այն հնարավորինս շուտ կտրամադրվի: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այդ կապակցությամբ նշեց, որ կառավարությունը 2002 թ. բյուջեում նշված գումարը չի նախատեսի, մինչև վերջնականապես հայտնի չդառնա դրա ճակատագիրը: Ստանալու դեպքում, առանձին ծրագիր կմշակի՝ խուսափելով նախատեսած ծախսերը ռիսկի ենթարկելուց: Հանդիպմանը նշվեց, որ կառուցվածքային SAC-5 20 մլն դոլարի վարկի նախապատրասման նպատակով առաջիկայում ՀԲ-ի առաքելությունը կժամանի Երևան և այդ ուղղությամբ բանակցություններ կվարի մեր երկրի ղեկավարության հետ: Ջուդի Օ’Քոննորը ողջունելի համարեց այդ վարկը նախկին պարտքերի մարմանն ուղղվելու կառավարության քաղաքականությունը: Հանդիպմանը ՀԲ-ի ներկայացուցիչները կարևորեցին պետբյուջեի մուտքերի ապահովման ուղղությամբ առաջիկայում կառավարության հետևողական աշխատանքը, ակնկալելով այս խնդրի լուծման գործում որոշակի բարելավում: ՀԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ նաև կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում կրճատվելիք պետական պաշտոնյաների սոցիալական խնդիրների մեղմման անհրաժաշտությանը, այդ առումով կառավարության մտահոգությանն ու ծրագրերին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ