Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 մայիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին, որը Հայաստանում է գտնվում մայիսի 9-ին կայանալիք Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Վարչապետը նախ շնորհավորել է պարոն Էկլունդին Եվրամիության (նախկին Եվրոպական համայնքի) հիմնադրման 50-ամյակի ու Եվրոպայի օրվա առթիվ՝ հույս հայտնելով, որ եվրոպական երկրների ինտեգրման հաջողված փորձը կարող է նպաստել այլ տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում երկրների համագործակցության ձևավորման, խաղաղության և կայունության ամրապնդմանը:


Նշելով, որ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելի սերտացնելու մեր երկրի հարաբերությունները Եվրամիության հետ, Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, որը ևս մեկ առիթ է քննարկելու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները: Նա ընդգծել է, որ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումը գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում և արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են ծրագրի դրույթների իրականացման, մասնավորապես, ՀՀ օրեսնդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շուտով կհաստատի նաև Գործողությունների ծրագրի իրականացման 2007թ. միջոցառումները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նշված գործընթացներին կնպաստի նաև Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար նշանակված Ռաուլ դե Լուցենբերգերի գործունեությունը:


Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Կարևորելով Եվրամիության դերը Հարավային Կովկասի երկրների միջև փոխգործակցության խթանման գործում, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ իրական տարածաշրջանային համագործակցությունը հնարավոր է այն դեպքում, երբ դրանում ներգրավված են տարածաշրջանի բոլոր երկրները: Նա մեկ անգամ ևս ընդգծել է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանների ապաշրջափակման կարևորությունը՝ առանց նախապայմանների հարևանների հետ հարաբերություններ հաստատելու, հաղորդակցման ուղիների բարելավման և նաև տնտեսության զարգացման խթանման տեսանկյունից: Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը այս առումով համաձայնելով վարչապետի հետ, կարևորել է շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերով երկխոսության և փոխըմբռնման հաստատման ուղղությամբ ջանքերի գործադումը:


Զրույցի ընթացքում Պեր Էկլունդը հետաքրքրվել է նաև Հայաստանի նախընտրական իրավիճակով:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ