Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին՝ ոլորտի բարեփոխումների, կառավարության գործունեության ծրագրով նախատեսված կրթության և գիտության բնագավառի քաղաքականության իրագործման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և նշեց, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված նախարարը ոլորտում կշարունակի իր գործունեությունը, քանի որ մտադիր է անցնել նախկին աշխատանքին, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ: Նոր նշանակված նախարար Լևոն Մկրտչյանին վարչապետը նախընտրեց հանգամանորեն չներկայացնել, նկատի առնելով, որ նա մինչ այդ զբաղեցրել է այդ պաշտոնը. նախարարությունում, որտեղ կադրային մեծ փոփոխություններ չեն եղել, նրան շատ լավ ճանաչում են: Լևոն Մկրտչյանի նշանակման հարցում, Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, հաշվի են առնվել նրա մասնագիտական ունակություններն ու փորձը: Վարչապետը կարևորեց կրթության և գիտության ոլորտում սկսված բարեփոխումների շարունակելիությունը, որին նախարար Մկրտչյանը քաջատեղյակ է ինչպես այս պաշտոնում աշխատած ժամանակից, այնպես էլ կառավարությունում իր գործունեության շրջանից: Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ պաշտոնավարման ընթացքում սատարելու և համագործակցության համար: Նա հաջողություն մաղթեց նորանշանակ նախարարին՝ ծանրաբեռնված և լարված աշխատանքում: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահության համար շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ հավաստիացրեց, որ կշարունակի ծրագրված քաղաքականության շրջանակներում ոլորտի բարեփոխումները: Խնդիրները, ըստ նախարարի, շատ են և միշտ չէ, որ հնարավոր է դրանք արագորեն լուծել, սակայն համագործակցված աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ հնարավոր կլինի առաջ գնալ և հաջողության հասնել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթեց նախկին ու ներկա նախարարներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ