Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 ապրիլի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչև նիստի օրակարգային հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին օրերին անբարենպաստ եղանակի պատճառով հանրապետության գյուղական շրջաններում ստեղծված որոշակի լարված իրավիճակին: Նկատի ունենալով, որ տեղացած առատ ձյան հետևանքով անհնար է դարձել անասունների դուրս բերումը արոտավայրեր, Սերժ Սարգսյանը նշել է, որ կառավարությունը տուժած բնակավայրերի գյուղացիներին անհատույց օժանդակության հնարավորություն է գտել: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարներին՝ խիստ հսկողություն սահմանել խտացված կերի տեսքով հատկացվելիք օժանդակությունն արդարացի և հասցեագրված բաշխելու նկատմամբ, որպեսզի օգնություն ստանան իսկապես դրա կարիքն ունեցողները: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարին Սերժ Սարգսյանը նաև հանձնարարել է՝ մասնագետներ ուղարկել Արարատյան դաշտավայրի բնակավայրեր՝ ապրիլի 24-25-ին ցրտահարությունների վերաբերյալ տեղեկությունները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:


Նիստի օրակարգի հարցերից կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգին, ինչպես նաև հաստատել է հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը: Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2004թ. ապրիլի 16-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի մասին» որոշումը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից երկրորդ եռամսյակում 7 մլն 165 հազար դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը նվիրաբերելու համար, վերջինս այդ գումարը պետք է փոխանցի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` որպես «Մեղրի» ՋՕԸ-ի կողմից ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգի զարգացման ծրագրի 15 տոկոս համաֆինանսավորումն ապահովող վճար:


«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արգելված սննդային հավելումների ցանկը ևս: Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված սննդամթերքի արտադրությունում կիրառվող սննդամթերքի հավելումների ցանկերը:


Արձանագրային որոշմամբ գործադիրը հանձնարարել է ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին, ինչպես նաև առաջարկել է ՀՀ համայնքների ղեկավարներին՝ ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2006թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար՝ այդ մասին սահմանված կարգով իրազեկելով ՀՀ կառավարությանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև ապահովել համապատասխան մարմիններում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և սահմանված կարգով տարեկան ծրագրերի և աուդիտորական հաշվետվությունների ներկայացումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հանձնարարվել է հաշվետվության մեջ նշված որոշ ձևակերպումներ լրացուցիչ քննարկել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 26 մլն 728.8 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով ԱՊՀ և Բալթյան երկրների հրատարակիչների համաժողով-ցուցահանդես անցկացնելու նպատակով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ին՝ որպես նվիրաբերություն տրամադրելու համար:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Նիստում հաստատվել է «ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև ՀՀ տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին հրահանգը:


Այլ որոշումներով, «Մարդու օրգաններ և(կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փոխպատվաստման ենթակա օրգանների և(կամ) հյուսվածքների ցանկը, ինչպես նաև դրանց ներմուծման կարգը: Որոշմամբ հաստատված կարգով՝ պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ առողջապահության նախարարությանը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն 224.4 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ արդարադատության նախարարությանը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով:


Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N2093-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ենթակա հասարակական և (կամ) արտադրական հողամասերի նկատմամբ գործարքներ կնքելու, գույքը միավորելու կամ բաժանելու նպատակով, նշված հողամասերը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողերի կազմում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործառույթների իրականացման, ինչպես նաև վերջինիս մասին որոշումներ կայացնող լիազոր մարմիններին այդ որոշումների հիման վրա գույքային իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կանոնակարգմամբ:


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ասպիրանտուրայի դիտորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը:


ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի «ՀՀ-ում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007թ. ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N1646-Ն որոշման համապատասխան, գործադիրը «Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանել է «Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի: Այդ կապակցությամբ, համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի N 2179-Ն, ինչպես նաև լրացում՝ 2002թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշումներում:


Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 24-ի N1262-Ն որոշման մեջ փոփոխության կատարմանը՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը հստակեցնելու նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդից 51 մլն 408.8 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ի անդամ հանդիսացող աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի և գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով:


Նիստում կառավարությունը որոշել է «Քաշաթաղի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական ՓԲԸ-ի՝ 1 մլն 909 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ այն վերակազմակերպելով համանուն ԲԲԸ-ի: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնական միջոցներն օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր:


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և Աշխատանքի օրվա կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2007թ. ապրիլի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել ապրիլի 28-ը՝ շաբաթ օր:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ