Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 ապրիլի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին, վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ս.Կիրիենկոյի գլխավորությամբ ատոմային էներգետիկայի հարցերով Ռուսաստանի դաշնային գործակալության պատվիրակության այցը՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում երկու երկրների միջև համագործակցության նոր փուլի սկիզբ կհանդիսանա, մանավանդ որ, ըստ նրա, Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ համատեղ մեծ փորձ են կուտակել այդ ասպարեզում:


Սերգեյ Կիրիենկոն նշել է, որ Հայկական ատոմակայանի հուսալի և անվտանգ շահագործման դրական փորձը նկատի ունենալով, Հայաստանն ու Ռուսաստանը, իրոք, կարող են հաջողությամբ շարունակել փոխգործակցությունը: Ըստ նրա, սկսվում է համատեղ նախաձեռնությունների գործնական իրականացման մի փուլ, որը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների միջև այս բնագավառում գործակցությունը:


Ս.Կիրիենկոն համոզմունք է հայտնել, որ այսօր ստորագրվելիք արձանագրությունները կհանդիսանան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում փոխգործակցության մասին 2000թ. սեպտեմբերին կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործակցության նոր ուղղություններից մեկը: Նա ընդգծել է, որ նկատի ունենալով ատոմային էներգետիկայի հեռանկարային բնույթը, առաջարկվող ծրագրերը փոխշահավետ կլինեն երկու երկրների համար:


Կարևորելով ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը, վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել ռուս մասնագետներին և իր կողմից կանի հնարավորը՝ բարձր մակարդակով փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում նախատեսված այդ ծրագրերը ժամանակին և որակով իրականացնելու համար:


Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորություններին:


Հանդիպման ավարտին «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ստորագրել են ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրություն: Հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել նաև ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, իսկ «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Բաղդասարյանը և «Քիմիական տեխնոլոգիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Վալենտին Շատալովը պայմանագիր են ստորագրել ՀՀ ռադիոակտիվ հումքի հանքերի փորձագիտական գնահատման նպատակով անհրաժեշտ ելակետային տվյալների ծավալի նախապատրաստման և հիմնավորման վերաբերյալ:


Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի և «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի համատեղ մամուլի ասուլիսը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ