Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 ապրիլի 2007

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հուպ Սխեֆերը. «Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք Ձեր նոր պաշտոնում: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Ձեզ՝ նախկին պաշտպանության նախարարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված պաշտպանական բարեփոխումների գործընթացը գնահատելի ղեկավարելու համար: Շատ հաճելի էր Ձեզ հանդիպել ՆԱՏՕ-ի Կենտրոնակայան վերջերս կատարած Ձեր այցելության ժամանակ և քաջատեղյակ եմ, որ Խորհրդի քննարկումները, որոնք տեղի ունեցան մեր հանդիպումից հետո, շատ լավ են ընթացել: Հայաստանը և ՆԱՏՕ-ն իրականացնում են արդյունավետ և գնահատելի համագործակցություն, ինչն արտահայտվում է Կոսովոյի ուժերի կազմում Հայաստանի մասնակցությամբ, ինչպես նաև ԱԳԳԾ շրջանակներում պատվախնդիր քաղաքական և պաշտպանական բարեփոխումների գործընթացով: Վստահ եմ վարչապետի պաշտոնում ԱԳԳԾ իրականացման գործընթացին Ձեր ակտիվ մասնակցության և այդ կարևոր աշխատանքը շարունակաբար զարգացնելու ուղղությամբ մեր հետագա համագործակցության մեջ»:

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր բազմակողմանի փորձը, կազմակերպչական տաղանդը կօգնեն Ձեր գլխավորած կառավարությանը՝ արժանի ներդրում ունենալու հայոց պետականության հետագա զարգացման գործում:

Վստահություն եմ հայտնում, որ հարաբերությունները Ուկրաինայի և Հայաստանի միջև, որոնք հիմնված են բարեկամության և փոխըմբռնման վրա, այսուհետ ևս կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Շավքատ Միրզիևի շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Համոզված եմ, որ Ձեր հարուստ փորձն ու հմտությունն այսուհետ ևս կծառայեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը և Ջո Նոլլենբերգը նշել են. «Հայաստանը եղել և մնում է ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակիցն ու ահաբեկչության դեմ պայքարի գործընկերը: Այս հարաբերությունները վերելք ապրեցին նախորդ վարչապետի օրոք և կշարունակվեն Ձեր պաշտոնավարության ժամանակ:

Վերստին շնորհավորելով Ձեզ նշանակման առթիվ՝ հույս ենք հայտնում, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ կշարունակենք համագործակցել Ձեր կառավարության անդամների և Ձեզ հետ»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ