Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 ապրիլի 2007



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:



Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը: Այն սահմանում է հիշյալ պրակտիկայի իրականացման պարտադիր պահանջներն ու պայմանները: Նշվել է, որ առողջապահության համակարգում ընտանեկան բժիշկների անկախ գործունեության ներդնումը համահունչ է առողջության առաջնային պահպանման զարգացման ռազմավարությանը և հանդիսանում է ընտանեկան բժշկության հիմնական սկզբունքներից կարևորագույնը: Ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների ու դրանց գործունեության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը մեծապես կնպաստի ՀՀ-ում ընտանեկան բժշկության վերջնական կայացմանն ու առաջնային օղակում մատուցվող ծառայությունների ոչ միայն մատչելիության, այլև որակի ապահովմանը:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատել եկամուտների գծով 441 մրդ 483 մլն 135.6 հազար դրամ, ծախսերի մասով՝ 481 մլրդ 183 մլն 188.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 39 մլրդ 700 մլն 52.8 հազար դրամ:



Նիստում կառավարությունը հաստատել է նաև պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման 2007թ. ծրագիրը, որը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ պետական կառավարչական հիմնարկներին ու ՊՈԱԿ-ներին ամրացված գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը, նշված պետական հիմնարկներին ու կազմակերպություններին ՀՀ օրեսնդրությամբ սահմանված նորմատիվներից ավելի ամրացված և վերջիններիս կողմից չօգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելը, ինչպես նաև պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը: Ծրագրով հստակորեն առանձնացվում է պետական այն գույքը, որն օտարման ենթակա չէ, սահմանվում են նաև պետական գույքի օտարման ձևերն ու պայմանները:



Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու նպատակով, կառավարությունը հաստատել է զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի փոխհատուցման և վարձատրման կարգը:



«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ ապահովել ՓԲԸ-ի կանոնադրությունում սահմանված կարգով համապատասխան փոփոխությունների կատարումը:



Նիստում գործադիրը հավանություն է տվել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է հիշյալ օրենքով հավաստագրել ոչ միայն նախահիմնային ու հիմնային, այլև վերարտադրված սերմերը, որով էապես կկարգավորվեն սերմարտադրողների և սերմերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները:



Մեկ այլ որոշմամբ, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը: Որոշմամբ սահմանվում են սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողության իրականացման ընթացքում դրանց արտադրության և շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման կարգը, ինչպես նաև նմուշների հաշվառմանն ու պահմանը ներկայացվող պահանջները:



Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ՝ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ 2006թ. նոյեմբերի 28-ի ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումը կանոնակարգելու, ինչպես նաև ՀՀ ՏԻՄ-երի կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը սահմանելու նպատակով:



Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի «ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ, որի նպատակը հողի հարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև հողի հարկի պարտավորությունների հաշվարկման նպատակով տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև հողի հարկ վճարողներին հաշվառող ՏԻՄ-երի կողմից հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման աշխատանքների կանոնակարգումն է:



«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է նաև հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը՝ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններին հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 10-ի N 629 համապատասխան որոշումը:



«Եկամտահարկի մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը հաստատել է «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ բնամթերքով պահանջի իրավունքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը»: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 2-ի N 590 համապատասխան որոշումը: Սահմանվել է, որ հարկային մարմնում հայտարարատուների անձնական գործերը պահվում են հայտարարատուի մահվան տարվան հաջորդող 5 տարվա ընթացքում:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2007-2008 ուսումնական տարվա ընդունելության անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը՝ ըստ ՀՀ նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների: Որոշմամբ հաստատվել են միջին մասնագիտական կրթության 2007-2008 ուստարվա ընդունելության անվճար ուսուցման տեղերը ևս՝ ըստ ՀՀ նախարարությունների և մասնագիտությունների: Սահմանվել է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցման հաստատված տեղերը նշված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների՝ կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:



Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765 որոշման մեջ՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներին երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով:



ՀՀ հողային օրենսգրքին և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամուտի 2007թ. չափերը հաստատելու վերաբերյալ: Որոշումը նպատակ ունի նպաստել հողի շուկայի հեռանկարային զարգացմանը, հողի հարկի բազայի ամբողջական ձևավորմանն ու համայնքային բյուջեների համալրմանը:



Կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերել է դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի հաստատմանը: Սահմանվել է, որ կանոնակարգի դրույթները տարածվում են միայն դահուկուղիները շահագործող կազմակերպությունների վրա: ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է հաստատել դահուկուղիների ուղենշման կարգը: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ վեցամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել նաև ճոպանուղու շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:



Նիստում որոշումներ են ընդունվել «Գրադարանային կոլեկտոր» պետական ՓԲԸ-ի, «Բաղրամյանի նավթամթերք», «Արմավիրի ռեզերվային նավթամթերք», «Սիսիանշին» և մի շարք այլ բաժնետիրական ընկերությունների լուծարման վերաբերյալ:



ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2007թ. հունվարի 7-ի ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը:





 



 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ