Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 ապրիլի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ ապրիլի 17-ին Արագածոտնի մարզ կատարած իր աշխատանքային այցի արդյունքներն առանձին ոլորտների պատասխանատուների հետ քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ- գլխավոր տնօրենը:


Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակը մարզի բնակչությանը հուզող խնդիրներին կարճ ժամանակում արձագանքելն է, հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելը: Ընդգծելով, որ բոլոր հարցերին, իհարկե, մի քանի օրում կամ մեկ շաբաթում հնարավոր չէ լուծումներ տալ, նա պատասխանատուների խնդիրն է համարել բարձրացված հարցերը տեղերում՝ տվյալ բնակավայրերում ուումնասիրելն ու դրանց լուծման ժամկետների վերաբերյալ մարդկանց հստակ պատասխան տալը. «Վստահ եմ, որ շատ հարցեր կան, որոնց անմիջական կարող եք լուծում տալ: Կարևորն այն է, որ մարդիկ իմանան, թե երբ է խնդիրը լուծվելու: Մենք վստահություն միայն այս կերպ կարող ենք ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Վարչապետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Արագածոտնի մի շարք բնակավայրերում բնակիչների կողմից բարձրացված կենսական նշանակության խնդիրների վրա՝ սկսած ոռոգման և խմելու ջրից մինչև գազիֆիկացում, բնակարանային պայմանների բարելավում ու կենսաթոշակների ժամանակին վճարում: Վերջինիս հետ կապված, նա հանձնարարել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ կենսաթոշակների վճարման աշխատանքները կազմակերպել այնպես, որ հանրապետության բոլոր բնակավայրերում տվյալ ամսվա կենսաթոշակը թոշակառուներն ստանան ամսվա սկզբին:


Խորհրդակցության ընթացքում առանձին-առանձին քննարկված խնդիրների լուծման հնարավոր ժամկետների և պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները, վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:


 


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ